Թող մի հրացան առնեն, գան բոլորիս սպանեն. լարված իրավիճակ քաղաքապետարանի մոտ /տեսանյութ/

Երեկ Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքվել էին Պուշկինի փողոցի նախկին մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել եւ քանդվել, սակայն բնակիչները համապատասխան փոխհատուցումը չեն ստացել: «Մենք մեր բնակարններն ենք պահանջում: Թող մեր տները հետ տան, էս պետությունը մեզ թալանեց, հիմարի տեղ դրեցին, բռնի ուժով պայմանագիր կնքել տվեցին»,-ասաց բնակիչներից տիկին Գոհարը: Ոստիկանների հորդորները՝ դադարեցնել վանկարկումները, քաղաքացիներին ավելի նյարդայնացրին. «Պարապ մարդիկ չենք, որ եկել ենք էստեղ կանգնել ենք, 13 տարին քիչ չի, չէ՞: Թող իրենց երեխեքն էլ մեր օրն ընկնեն»,-ասում էին բողոքող քաղաքացիները: Ի վերջո նրանց  մոտեցավ քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ հորդորելով ընդունարան գնալ եւ քննարկել հարցը: Քաղաքացիները, սակայն, հրաժարվեցին: «Մենք վա՞տ ենք եղել: Միշտ եկել եք, ինչ-որ համաձայնության ենք եկել, հիմա էլ ասում եմ եկեք ներս՝ զեկուցեմ քաղաքապետին, տեսնենք ով է ձեզ ընդունում»,- առաջարկեց պաշտոնյան: Ցուցարարներին սա չգոհացրեց: «Դուք ավելի լավ է մի՛ խառնվեք, մենք ձեզ հարգում ենք, բայց չենք գա: Ավելի լավ է՝ ասեք մի հրացան առնեն, գան բոլորիս սպանեն, մենք էլ պրծնենք, դուք էլ»,- նշեց բնակիչներից մեկը: Բնակիչներից մեկն էլ ընդգծեց, որ իրենք մարտի 1-ը հատուկ են ընտրել.«Մեր գլխն էլ էս տեսակ մարտի 1 են բերել»: Նշենք, որ բնակիչները պարզել էին  «Էդիկ Թախունց, խարդախ տնաքանդ պաշտոնյա», «Զախարյանը Հյուսիսային պողոտայի բնակիչներին խաբեց-քցեց փողոց», «Դատարանը՝ կաշառատու»  գրություններով պաստառներ: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am