Ուղեցույց քաղաքացու համար, որպեսզի քաղաքական այս թոհուբոհի մեջ կողմնորոշվի. Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Քաղաքական թոհուբոհի մասին։

Որպես պետության/պետական կառավարման և քաղաքականությունների մասնագետ պարտքս եմ համարում հայրենակիցներիս համար մի փոքր ուղեցույց հարցաշար ներկայացնել, թե ինչպես կողմնորոշվեք, որ քաղաքական ուժին մասնակից դառնաք կամ սատարեք։

Եվ այսպես հարցերը ըստ առաջնահերթության և կարևորության։

1․ Ինչպես են ապահովելու մեր պետության և մեր բոլորիս անվտանգությունը։ Այսինքն, ինչպիսի անվտանգային համակարգ են պատկերացնում, սկսած բունկերից, հրթիռներ և/կամ անօդաչուներ արտադրելուց մինչև պոտենցիալ դաշնակից օտար պետության հետ գործակցություն։ Եվ սրանում ինչ չափով և եղանակով է յուր․ քաղաքացի մասնակցելու։

Հատուկ նշեմ, որ տարածքներ հանձնելը, զիջելը որպես անվտանգության ապահովման միջոց ներկայացնելը ուղղակի դավաճանություն է, սա քննարկման առարկա չի կարող դառնալ։ Զիջումների մաս է դիտարկվում նաև Արցախը և վերադարձի իրավունքի մոռացության տալը։

2․ Շարունակելով անվտանգության ապահովման մասը։ Ինչպես են բարելավելու և/կամ զարգացնելու սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքները։ Սոցիալականի շարքին են դասվում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, համալսարաններ, ծերանոցներ, ևն։ Տնտեսականներից են ճանապարհներ, ջրամատակարարում, էներգետիկա, ևն։ Սրանք նաև պետության զարգացման հետ անմիջական կապ ունեն, առանց սրանց որակյալ և ժամանակակից ունենալու՝ զարգացում չի լինելու։

3․ Քանի որ այս ամենը ծախս է․ պետք է ձեզ ասեն երկրում ստեղծված բարիքը (ավելացված արժեքը) ինչպես են վերաբաշխելու, որպեսզի ֆինանսավորեն այս ամենը։ Այսինքն, ում և ինչքան են հարկելու, ինչ մեթոդներով, հարկերով և սկզբունքներով։ Սրա մասին հոդված ունեմ գրած, կարող եք կարդալ Հետքում։ Նաև ինչ պարտքեր են ներգրավելու, եթե հարկերը չբավարարեն։

4․ Քանի որ բարիք պիտի ստեղծվի, որ ավելացված արժեք լինի, որ հարկ հավաքվի, որ բոլորիս ընդհանուր ծախսերը հոգալ լինի, որ բոլորս լավ ապրենք, պետք է ասեն թե տնտեսության լոկոմոտիվ ոլորտները որոնք են, ըստ իրենց։ Լոկոմոտիվ կնշանակի, որ երբ պետությունը այդ ոլորտը հոգածության տակ առնի, դա կունենա հաջորդական դրական ազդեցություններ մյուս ոլորտների վրա նույնպես, և մենք մի որոշ ժամանակ անց կարող ենք հայտնվել արժեքի ստեղծման ավելի բարձր մակարդակում։ Սա նաև պետք է անվտանգության ապահովման հետ փոխկապակցվածություն ունենա: Իմ համոզմամբ միայն մեկն ունենք, որի մասին բազմիցս նախորդիվ խոսել եմ։

5․ Բարիք ստեղծելու մեջ տնտեսության առաջնային ոլորտը մեր պես փոքր ու կախյալ երկրի համար շատ էական է։ հետևաբար պետք է ձեզ ասեն թե հողն ու հանքերը ոնց են կառավարելու՝ ՊՄԳ, միայն պետություն, թե միայն մասնավոր։ նաև հատուկ նշվի օտարների մասնակցության ձևը, չափը, եղանակը, ևն։

6․ Առանց արդարադատության իրապես արդար համակարգ ոչ մի բան չի ստացվի։ Հետևաբար պետք է ձեզ ասեն, թե ներկայի արդարադատության անարդար համակարգը ոնց են կարգի բերելու։ Դատավորների անկախության հարցը ոնց է լուծվելու, իրավապահ համակարգի, մեղմ ասած, անմխիթար վիճակը ինչպես են բարելավելու, մարդկանց խախտված իրավունքները ինչպես են վերականգնվելու։

7․ Երկրում անկախությունից ի վեր ապօրինի հարստացածների, մասնավորապես օլիգարխների խնդիրը ոնց է լուծվելու, ինչպես են անելու, որ դրանք քաղաքական կյանքի վրա ունենան զրո ազդեցություն, նաև պետությանն ու ժողովրդին վերադարձնեն նրանից շարունակաբար տարածն ու կարճ ասած դառնան ուղղակի գործարար։

8․ Չնայած որ սա շատ կարևոր հարց է․ վերջում եմ գրում, սակայն սա դիտարկելի է առաջին հարցի հետ զուգահեռ մեկ հարթության մեջ։ Ներկա իշխանության վերաբերյալ հստակ գնահատակ կա՞, թե՝ ոչ․ կա՞ ընկալում որ այս իշխանությունը հայկական չէ և սպասարկում է օտարի, մասնավորապես թշնամու շահեր։ Եվ եթե կա այս գիտակցումը, ապա ինչպես են լուծելու այս, ես կասեի գոյաբանական խնդիրը։
Գոյաբանական հարցերից է նաև Հայաստանի տարածքով թշնամու տարածքների միակցումը (միջանցք կոչվածը), այս հարցի շուրջ նույնպես հստակ դիրքորոշում պետք է լսեք։ Իմ համոզմամբ, ոչ մի միջանցք չպիտի լինի։ Եթե թշնամուն ճանապարհ տալ, ապա Արցախ վերադարձ և Լաչինի ճանապարհ մեր հսկողության ներքո։

9․ Ինչպիսի պետական կառավարման համակարգ են տեսնում։
Իմ մահոզմամբ պառլամենտական համակարգը աղետ է մեզ համար, քանի որ չունենք զարգացած, այսինքն գաղափարահեն կուսակցական համակարգ։

Կարծես բոլոր հիմնական հարցերին անդրադարձա, եթե որևէ էական բան մտիս գա՝ կավելացնեմ»։

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am