Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Սպանությունների քանակական աճին զուգահեռ, փոխվել է նաև դրանց որակը։
Բամաթիվ խորքային ու իրական պատճառներ են նշվում՝ իրավապահ համակարգի գործառութային պարտականությունների շեղումից, մինչև բռնություն քարոզող ֆիլմեր և այլն։
Իսկ ով պետք է կանխեր այդ հանցանքները։ Որն է այն գիտությունը, որը տալիս է հանցանքների կանխարգելմանն ուղղված բոլոր հարցերի պատասխանները։ Եթե մեր իրավապահները մուտք գործեն համացանցային որոնողական հարթակներ և տան այս հարցը, ապա կստանան հետևյալ պատասխանը․
ՔՐԵԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ գիտություն է, որն ուսումնասիրում է․
ա/ հանցագործությունների պատճառները, բ/ զարգացման օրինաչափությունները, գ/ հանցագործությունների կանխարգելման միջոցները, դ/ անցավոր վարքի սոցիալական ու հոգեբանական հիմքերը։ ՔՐԵԱԲԱՆԸ փորձում է հասկանալ․ ա/ ինչու են մարդիկ հանցագործություն կատարում, բ/ ինչպիսի պայմաններ են նպաստում հանցավորության աճին կամ նվազմանը, գ/ ինչպես կարելի է կանխել հանցագործությունները և վերականգնել հասարակական արդարությունը։
Պարզվում է՝ կա մեր իշխանությանն անծանոթ մի հրաշք մասնագիտություն։
Իսկ հիմա հարց․ Հայաստանում կա արդյոք մի կառույց, որը զբաղվում է քրեաբանությամբ, կա արդյոք Հայաստանում քրեաբան գիտնական։ Եթե ոչ, ապա ով է այն մասնագետը՝ ով վերլուծություններ է կատարելու հանցագործությունների կանխման բնագավառում: Եթե ոչ, ապա ինչպես եք կանխարգելելու սպանությունները ձեր դիլետանտական մակարդակի դատողություններով»։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը