Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին ես խոսում եմ փաստերով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Երբ իշխանությունը թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, օրենքը դառնում է զենք, իսկ դատարանը՝ մահակ։
Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու նրա դեմ հարուցված գործը, դրան հաջորդած ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները հենց քաղաքական պատիժ են, քանի որ նա համարձակություն ունեցավ պաշտպանելու Հայ Առաքելական Եկեղեցին և ազգային արժեքները։ Փաստերը մերկացնում են դրանք։ • Հենց այն օրերին, երբ Կարապետյանը կալանավորվեց, կառավարությունը հրատապ կարգով և օրենքի կոպիտ խախտումներով փորձեց բռնազավթել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կառավարումը։ Սա ուղղակի հարձակում է մասնավոր սեփականության վրա, որը թելադրված է բացառապես քաղաքական վրեժխնդրությամբ։ • Մենք գործողությունները նախաձեռնեցինք՝ հիմնվելով ՀՀ-ի և Կիպրոսի միջև Ներդրումների Պաշտպանության մասին միջազգային համաձայնագրի վրա։ Արդյունքում․ Ստոկհոլմի Առևտրային Պալատի Արբիտրաժային Ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը կայացրել է որոշում, որը պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը՝ 1. Ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի դեմ ընդունված նոր օրենքների դրույթների կիրառումից։ 2. Դադարեցնել ընկերության բռնագրավման հետագա ցանկացած քայլ։ Այս որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանի գործողությունները լուրջ կասկածներ են առաջացնում միջազգային իրավունքի տեսանկյունից։ Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանությունների անօրինականությունը։ ՀՀ կառավարության կողմից այս պարտադիր որոշումը չկատարելը ոչ միայն ծանրակշիռ միջազգային հետևանքներ կունենա, այլև հերթական ապացույցը կդառնա, որ նրանց համար օրենքի գերակայությունը դատարկ խոսք է միայն։ Հայաստանը պետք է հարգի միջազգային արդարադատությունը։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն արդարության»,– գրել է նա։
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը