Սուրճ խմելու տեղը մի գերի ազատիր

Մինչ մենք ոգեւորված հետեւում էինք ռուս-ադրբեջանական հակամարտությանը, ձեռքներս շփելով ու հաշվելով, թե ինչ կարող ենք շահել այդ հակասություններից, Պուտինն ու Ալիեւը ցուցադրաբար հաշտվեցին, գրկախառնվեցին, փոխադարձ ռեւերանսներ արեցին, ներողություններ խնդրեցին իրարից: Դրան անմիջապես հաջորդեց «Սպուտնիկի»` Բաքվում կալանավորված լրագրողի ազատ արձակումը: Ռուսաստանից լուրեր են ստացվում, որ Պուտինն էլ Աղալարովների եւ ադրբեջանական համայնքի հանդեպ շուտով պատասխան ժեստեր կանի:
Իսկ այդ ընթացքում մեր պետության ղեկավարը, որը կայծակի արագությամբ մե՛կ Եվրոպա է շտապում, մե՛կ ԱՄՆ մեկնում, մե՛կ` Ասիա, հանդիպում է տասնյակ պաշտոնյաների հետ, լուսանկարվում, հաղորդագրություններ է տարածում, ելույթներ ունենում, ոչ մի շոշափելի արդյունք չի արձանագրում մեր երկրի ու մեր ժողովրդի համար: Վերջին տարիներին Փաշինյանը տասնյակ, եթե ոչ` հարյուրավոր, հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիեւի հետ, ջերմորեն զրուցել նրա հետ, հայտարարել, որ փոխըմբռնում կա իրենց միջեւ, բազմաթիվ թղթեր ստորագրել:
Նրանց կաբինետի ներկայացուցիչներն են միմյանց հետ հանդիպել, թղթեր ստորագրել, պայմանավորվածություններ ձեռք բերել: Որպես կանոն, արդյունքում ՀՀ իշխանավորները զիջումների են գնացել, այն էլ՝ լուրջ զիջումների, լիքը խոստումներ են տվել:
Բայց մեր օգտին ոչ մի զիջման չեն հասել:
Նույնիսկ գեթ մեկ գերի Բաքվի բանտից ազատ չի արձակվել: Վերջին անգամ գերիների մի խումբ վերադարձել է 2023-ի դեկտեմբերին, այն էլ` ով ասես, հայտարարեց, որ դա իր միջամտության արդյունքում է եղել: Նաեւ` այն բանի արդյունքում, որ COP-ի 2024 թվականի համաժողովի կազմակերպման հարցում Հայաստանը հրաժարվել է իր հայտից:
Շուրջ 2 տարի գեթ մեկ գերի չի վերադարձել Հայաստան:
Նույնիսկ 2020 թ. պատերազմի գերեվարված մասնակիցները, որոնք Հայաստանից մեկնել են ռազմաճակատ` իրենց հայրենիքը պաշտպանելու, եւ արդեն 5 տարի է՝ տառապում են Բաքվի բանտում:
Բաքվի բանտերում խոշտանգում են նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, կեղծ մեղադրանքներով դատում, նրանցից մի քանիսն ինքնասպանության փորձ է արել, իսկ Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո խզվել է նրանց կապն ընտանիքների հետ, եւ որեւէ տեղեկատվություն չունենք նրանց մասին:
Բայց Նիկոլ Փաշինյանը ջերմորեն զրուցում է Ալիեւի հետ, նրա հետ սուրճ խմում, լուսանկարվում` դրա դիմաց գեթ մեկ գերու ազատագրման հարցը չլուծելով:
Սրանից միայն երկու եզրակացություն կարելի է անել` կա՛մ նրան գերիների հարցը չի հետաքրքրում, եւ նա իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումների ժամանակ բացարձակապես չի բարձրացնում գերիների հարցը, կա՛մ նա այնքան հեղինակություն եւ ուժ չունի, որ նույնիսկ եթե բարձրացնում է, Ալիեւը բանի տեղ չի դնում նրա խնդրանքը:

Արմինե Օհանյան
<<Հրապարակ>>

դիտվել է 594 անգամ
Լրահոս
Վստա՛հ եմ․ Փաշինյանը գիտի, որ 6 ձայն չի՛ ստանալու․ Արամ Վարդևանյան (video) Եթե դեմ եք նոր Սահմանադրությանը, ինչու եք «Ոչ»-ի քարոզարշավ անում․ «Հայաստան» դաշինքի պատասխանը (video) Ամո՛թ Փաշինյան, էս բիծը քո վրա է․․․ Արա Աբրահամյանը շնորհավորում է Գագիկ Ծառուկյանի ծնունդը (video) Քննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ. Hetq.am Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. Խուդոյան Հարցերիս կոնկրետ պատասխան տվե՛ք․․․ ձեր անհետաքրքիր դասախոսությունները ձեզ պահեք․ Ղազարյանը՝ ՄԻՊ-ին (video) Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվել են տնտեսական և առևտրային կապեր. Ալիև ՀՀ քաղաքացիությունից զրկված հային կարող են արտահանձնել Ադրբեջանին, եթե․․․ (video) Լսու՞մ եք՝ Փաշինյանն անարգում է․․․ սա ի՞նչ է նշանակում․ Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին (video) Խնդրահարույց նախագիծ․ ԲԴԽ 10 անդամից միայն մեկի առաջադրման իրավունքն է ստանում ԱԺ ընդդիմությունը Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը «Փաշինյանը վստահ չէ, որ իր թիմակիցներն իր վրայից չեն թռնի» (video) Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմաh ազատազրկման. Սասունյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համար զինվորի կյանքը արժեք չունի՞․ Վահագն Սարոյան Ծիլքարց Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Սա ի՞նչ է նշանակում․ էդ ինչու՞մ եք մեզ մեղադրում․ Ագնեսա Խամոյանի խիստ խոսքը (video) Եթե նույնիսկ Անկախության հռչակագիրը մնար, այս տեքստով Սահմանադրություն ընդունելը պարզապես անընդունելի կլիներ. Լևոն Քոչարյան Այսօր ճակատագրի բերումով երկուսս էլ հայտնվել ենք անազատության մեջ` քաղաքական բանտարկյալի կարգավիճակում. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ագնեսա Խամոյանը հիշեց Աննա Հակոբյանի վարսավիր ընկերուհու ամուսնուն (video) Առատ ձյուն՝ Գեղարքունիքում (Տեսանյութ) Դատի ժամանակ ձայնագրություն միացվեց, դատավորն էլ զարմացավ․ գիտե՞ք՝ ինչ էր անում դատախազը․ Լևոն Քոչարյան (video) Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում է Թուրքական օդուժին պատկանող ևս մեկ ուղղաթիռ է կործանվել Փաշինյա՛ն, Աննա Վարդապետյանին հարցրե՞լ ես՝ ինչ գործ ուներ «մաֆիոզ համակարգում»․ Ագնեսա Խամոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am