«Պետականության փլուզման վտանգավոր փուլը». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Պետականության փլուզման վտանգավոր փուլը

Աբովյանում գիշերը արձանագրված կրակոցները՝ երեք վիրավորներով (որոնցից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր), և Չարենցավանի եկեղեցու ներսում հուղարկավորության ժամանակ կատարված դաժան սպանությունը այլևս չեն կարող դիտվել որպես առանձին քրեական դեպքեր։

Դրանք նույն վտանգավոր շղթայի օղակներն են, որոնք վկայում են մեկ հստակ իրողության մասին՝ պետությունը դադարել է կատարել իր հիմնական գործառույթը՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունն ու վերահսկել հասարակական կյանքը։

Երբ կրակոցներն արդեն հնչում են քաղաքների կենտրոններում, իսկ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա ոչ թե պատահականություն է, այլ անվերահսկելիության խորքային դրսևորում, որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին։

Եթե այս իրավիճակում իշխանության «հետևությունը» կրկին սահմանափակվի մարզային պաշտոնյաների պաշտոնանկությամբ՝ ինչպես Մերձավան և Արաքս համայնքների սպանություններից հետո, ապա դա ոչինչ չի փոխի։

Նույնիսկ ՆԳ նախարարի կամ երկրի ոստիկանապետի հրաժարականը այլևս չի կարող լինել լուծում․ խնդիրը անհատների անգործությունը չէ, այլ ամբողջ համակարգի կաթվածահար լինելը։

Գործ ունենք ազգային անվտանգության ճգնաժամի հետ։

Եվ եթե Նիկոլ Փաշինյանի խոստացած «Չորրորդ հանրապետությունը» այս վիճակն է՝ սպանություններ սրբավայրերում, կրակոցներ քաղաքներում, անպատժելիություն ու քաոս, ապա պետք է հստակ ասել՝ այդ «հանրապետությունը» կառուցվել է պետականության հիմնասյուների փլուզման վրա»:

դիտվել է 334 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am