ՊՆ-ն չի ընդունում գիտության ոլորտի վրա օրենքի ունեցած ծանր ազդեցության շուրջ մտահոգությունները. «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնություն

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Առաջնորդվելով հնարավորինս կառուցողական դիրքորոշմամբ և շուրջ 1 ամիս ակտիվ քննարկումների մեջ գտնվելով ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների հետ, արձանագրում է, որ՝ 1․ Հազարավոր ուսանողների դասադուլից ու 5 տղաների հացադուլից հետո մեր նախաձեռնությունը գնաց հստակ առաջարկների ներկայացման և համապատասխան գերատեսչությունների հետ հանդիպում-քննարկումների ճանապարհով, 2․ Քննարկումների հիմք դարձած մեր առաջարկները ենթադրում էին թե՛ կոռուպցիոն ռիսկերից տարկետման իրավունքի ինստիտուտի ձերբազատում, թե՛ շնորհալի երիտասարդների գիտակրթական գործունեության շարունակականություն՝ համատեղված զինծառայության անցնելու սահմանադրական պարտավորության հետ, 3․ Այնուամենայնիվ, քննարկումների ժամանակ գիտակրթական ոլորտի վրա հայտնի օրենքի բացասական ազդեցությունը մեղմելուն միտված որևիցե առարկայական լուծման հնարավոր չեղավ հասնել։ Համապատասխան նախարարությունների հետ մեր աշխատանքի ընթացքը հնարավորինս լուսաբանելու և շոշափելի արդյունքի բացակայությունը պարզաբանելու նպատակով տեղեկացնում ենք, որ Պաշտպանության նախարարությունը՝ ա․ Հավատարիմ մնալով իր դիրքորոշմանը՝ չի ընդունում գիտության ոլորտի վրա օրենքի ունեցած ծանր ազդեցության շուրջ մտահոգությունները և տարկետման իրավունքի կարևորությունը գիտության ճանապարհն ընտրած երիտասարդների համար, բ․ Ռազմարդյունաբերական համալիրի շրջանակներում պատրաստ է օգտագործելու միայն բնագիտական ոլորտի ուսանողների հմտությունները՝ հումանիտար գիտությունների դեպքում անտեսելով կրթության շարունակականության խնդիրը, գ․ Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը, որը նախատեսում է կառավարության որոշմամբ տարկետման իրավունքի տրամադրման հնարավորություն, կիրառելի է համարում միայն այն գիտությունների դեպքում, որոնք գերակա են ռազմարդյունաբերական համալիրի տեսանկյունից, և միայն այն երիտասարդների համար, որոնք կդիտարկվեն հանճարեղ կամ բացառիկ։ Կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց և գոնե փոխադարձաբար ընդունելի որևէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը այլ բանի չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադար էր առել»։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am