Սերժ Սարգսյանն ասաց, թե ինչ պայմանով է հրավիրել Կարեն Կարապետյանին

Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում փաստացի հաստատեց, որ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնը առաջարկվել է ժամանակավոր: Արտակ Ալեքսանյանի այն հարցին, թե ինչպես է գնահատում կառավարության գործունեությունը, այն դեպքում, երբ նախորդ բոլոր վարչապետների առջև տնտեսական արդյունք ապահովելու պահանջ է դրվել՝ կոնկրետ ցուցանիշների տեսքով, և հրապարակավ ասվել է՝ նախանշված աճն ապահովելու դեպքում վարչապետը կշարունակի պաշտոնավարել, եթե ոչ, ուրեմն՝ ոչ, մինչդեռ Կարեն Կարապետյանի դեպքում չկա այդպիսի հրապարակային պահանջ: «Կարեն Կարապետյանի կառավարության առջև էլ էր շատ կոնկրետ խնդիր դրված, և խնդիրը բառացիորեն հետևյալն էր՝ հասնել արդյունավետ կառավարման։ Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել, որովհետև դա պայմանավորված էր մեր ինտեգրացիոն պրոցեսներում տեղի ունեցող որոշակի հարցերով և այլն և այլն։ Բայց ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը և նրա գլխավորած կառավարությունը իրենք իրենց առջև են խնդիր դրել, և այդ խնդիրը 5-6 տոկոս տնտեսական աճն է։ Եվ եթե մարդն ինքն իր առջև խնդիր է դնում, եթե կառավարությունը իր առջև խնդիր է դնում, և այդ խնդիրը խորը հակադրության մեջ չի մտնում քո պատկերացումների հետ, պարտադի՞ր է արդյոք հայտարարել դրա մասին»,- ի պատասխան ասել է Սերժ Սարգսյանը: Սա շատ ուղղակի խոստովանություն է, որ Կարեն Կարապետյանին Մոսկվայից Երևան բերելով՝ Սերժ Սարգսյանը լուծել է նախ և առաջ քաղաքական խնդիր, իսկ տնտեսական հետևանքներն անգամ կանխատեսման մակարդակով այդ փուլում չեն կարևորվել: Սերժ Սարգսյանը տնտեսական աճի կոնկրետ պահանջ՝ 7 տոկոս աճի ցուցանիշ էր սահմանել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի համար, նույն խնդիրը դրված էր նաև Հովիկ Աբրահամյանի առջև: Ֆորմալ առումով հենց այդ ցուցանիշները չապահովելու պատճառով էլ նախկին երկու վարչապետները պաշտոնանկ արվեցին: Բայց Կարեն Կարապետյանի դեպքում Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ առաջնային խնդիրը եղել է իրավիճակային լուծումը՝ «ինտեգրացիոն պրոցեսներում տեղի ունեցող որոշակի հարցերով պայմանավորված»: Այդ ի՞նչ հարցեր են եղել, որոնք ավելի կարևոր են եղել, քան տնտեսական աճի խնդիրը՝ թերևս դժվար չէ հասկանալ: Նման քայլի գնալու ամենալուրջ դրդապատճառը կարող էր լինել քաղաքական հնարավոր վտանգի և ռիսկերի չեզոքացումը: Կարեն Կարապետյանի առջև տնտեսական աճի խնդիր չի դրվել շատ պարզ պատճառով. նա վարչապետի պաշտոնն ստանձնեց խորհրդարանական ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ, երբ կառավարությունն ու երկիրն ամբողջությամբ գործում էր նախընտրական գործընթացների տրամաբանության շրջանակում: Այդ պայմաններում երկրի համար տնտեսական աճ ապահովելը իրատեսական չէր լինի, իսկ կոնկրետ տնտեսական աճի թիվ սահմանելն ընդամենը լրացուցիչ շահարկումների տեղիք էր տալու: Ընտրություններից հետո համակարգը թևակոխեց անցումային փուլ, որն այս պահին դեռ ընթացքի մեջ է և ավարտվելու է 2018 թվականին՝ վարչապետի ինտրիգի հանգուցալուծմամբ և հիմնական պաշտոնների բաժանմամբ: Մինչ այդ տնտեսական ցուցանիշներ պահանջելը լուրջ չէ, առավել ևս Կարեն Կարապետյանից: Դրսի գործարարների կողմից 3 մլրդ դոլարի ներդրումներ ապահովելու մասին բարձրագոչ ճառերը, որոնք նախընտրական փուլում դարձան վարչապետ Կարապետյանի քաղաքական լոզունգը, ընդամենը պարզ բլեֆ էին: Սերժ Սարգսյանը փաստացի ասում է, որ Կարեն Կարապետյանի հետ ներդրումներ ապահովելու տեսանկյունից լուրջ հույսեր չի փայփայել: Կարեն Կարապետյանը ընդամենը «ընդունելի և օգտակար անձնավորություն է», որի ներկայությունը դրական է եղել թե՛ իր, թե՛ կուսակցության համար: Ինչ վերաբերում է ապագա քաղաքական վերադասավորումներին ընդհանրապես, ապա այստեղ Սերժ Սարգսյանն ամբողջությամբ մնացել է իր ոճի մեջ. «Եթե նկատի ունենք կոնկրետ պաշտոնատար անձանց, ապա բանական է, որ ես, իմ գործընկերները մշտապես փնտրտուքի մեջ ենք։ Մի բան կարող եմ ասել, որ սահմանված ժամկետներում կզբաղեցվեն բոլոր պաշտոնները, սրանում կարող եք չկասկածել։ Երբ խոսում եք, որ այս պաշտոնում այս մեկն է լինելու, մյուսում՝ այն մեկը, երևի ճիշտ է, որ խոսում են, մարդիկ իրավունք ունեն կանխատեսումներ անելու, մարդիկ իրավունք ունեն ակնկալելու ինչ-որ բաներ, բայց որևէ տեղ որևէ իշխանություն նախօրոք այդպիսի հայտարարություններ չի անում, և դա ճիշտ է»,- ասել է նա: Հարցին, թե ինքը հոգնածություն չի՞ զգում՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ ինքնազգացողությունը նորմալ է և մինչև վերջ կատարելու է իր պարտականությունը: Մնալո՞ւ եք քաղաքականության մեջ հարցին պատասխանել է մեկ բառով՝ տեսնենք: Տեսնելու բան թերևս չկա, այդ հարցի պատասխանը շատ ակնհայտ է, Սերժ Սարգսյանը երբեք չի խոսել քաղաքականությունից հեռանալու մասին, նա, ինչպես միշտ, վարպետորեն պահում է ինտրիգը:    Հայկ  Դավթյան    

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am