Քաղաքապետարանից կանչել են խորհրդի նախագահին և ցուցում տվել, որ ընտրեն իրենց թեկնածուին. Անահիտ Բախշյան

Բա ասում եք փոխվում եք, բա ասում եք կոռուպցիայի դեմ եք պայքարում, բա ասում եք էլ ոչ մեկը, ոչ մեկի համար չմիջամտի, թե՞ այս երևույթի ժամկետն էլ է նոր տարուց հետո: Ամռանը սուս ու փուս, առանց հրապարակելու պատճառների մասին, ազատեցին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ.37 տնօրենին: Սա փաստ է այն մասին, թե որքան փակ, ոչ հրապարակային ու ոչ թափանցիկ է աշխատում քաղաքապետարանը: Դեկտեմբերի 20-ին դպրոցի նոր տնօրենի ընտրություն է նշանակված: Ինձ ահազանգել են այն մասին, որ դպրոցում կա կոլեկտիվի կողմից ընդունելի թեկնածու, որը դպրոցի երկարամյա աշխատողներից է, և կա մեկ ուրիշը, որը հանրային ռադիոյի աշխատակից է, բայց ինչ-որ ժամանակ աշխատել է դպրոցում: Տեսնես նա ունի՞ վերջին 10 տարում օրենքով պահանջվող 7 տարվա մանկավարժական ստաժը: Թեև ամբողջ կոլեկտիվի կողմից նամակ են գրել քաղաքապետարան, խնդրելով հաշվի առնել նաև իրենց կարծիքը, բայց քաղաքապետարանից կանչել են խորհրդի նախագահին և ցուցում տվել, որ ընտրեն իրենց թեկնածուին: Չգիտեմ, թե ով է դպրոցի կառավարման նախագահը, բայց նա պետք է ամոթանք տար իրեն ուղղորդողներին ու վստահորեն ասեր, որ ինքն իր լիազորությունների շրջանակը չի կարող գերազանցել ու ընդամենը ընտրության գործընթացը կազմակերպողն է: Դպրոցի կոլեկտիվն էլ կառավարման խորհրդում իր երկու մանկավարժների ու ծնողների հետ համապատասխան աշխատանք պետք է տաներ ու ընտրության ժամանակ խորհրդի մյուս անդամներին համոզեր ընտրել այն թեկնածուին, ում ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը կբարելավեր երեխաների կրթության որակը: Սակայն վստահ եմ, որ կառավարման խորհուրդը չի էլ խորանալու թեկնածուների ներկայացրած զարգացման ծրագրերի բովանդակության վրա, այլ վերևներին հաճոյանալու համար, իրենց ձայնը տալու են նրան, ում հովանավորում է քաղաքապետարանը: Ինչո՞ւ է քաղաքապետարանը հենց այդ մեկին հովանավորում, առավել քան ակնհայտ է, քաղաքապետարանի վերևներում կանգնած մեկն է հրահանգել, ուրեմն նա էլ իր վերևներին հաճոյանալու համար է ուղղորդում այդ խորհրդին: Ու այս ամենը՝ երեխաների կրթության որակի հաշվին: Բա ասում եք փոխվում եք, բա ասում եք կոռուպցիայի դեմ եք պայքարում, բա ասում եք էլ ոչ մեկը, ոչ մեկի համար չմիջամտի, թե՞ դրա ժամկետն էլ է նոր տարուց հետո: Այդքան չե՛նք ուզում սպասել, ուզում ենք նոր տարուց առաջ, դեկտեմբերի 20-ին Երևանի թ. 37 դպրոցում կառավարման խորհուրդը ընտրի այն թեկնածուին, ում հավաստագիրը օրինական է և ով կներկայացնի կրթությունն այդ դպրոցում կազմակերպելու առավել լավ զարգացման ծրագիր: Այս նամակը, համապատասխան հարցումներով կգնա քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am