Դանիլը իմ անունից վարկ էր վերցրել. Ուլյանա Սերգեյենկոն՝ հայ մեծահարուստ ամուսնուց բաժանման մասին. լուսանկար

Աշխարհահռչակ ռուս դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն շատերին հայտնի է ոչ միայն իր յուրօրինակ զգեստներով, այլ որպես հայ հայտնի մեծահարուստ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախկին նախագահ Դանիլ Խաչատուրովի ex- կին։ Գրում է wnews.am: Մոսկվայի բարձրաշխարհիկ հանրության ամենագեղեցիկ զույգերից մեկն ամուսնացել էր 2008 թվականին եւ բաժանվել երկու տարի առաջ։ Նրանք  դուստր ունեն ՝ Վասիլիսան։ Այժմ Դանիլ Խաչատուրովն ամուսնացել է Ռուսաստանում հայտնի հայ ռեժիսոր Աննա Մելիքյանի հետ։ Բաժանումից երկու տարի անց  դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն իր անկեղծ հարցազրույցում պատմել է իր եւ հայ մեծահարուստի հարաբերությունների մասին։ Ուլյանա Սերգեյենկոն այժմ բնակվում է իր երկհարկանի առանձնատանը։ «Նախկին տանից դուրս եկա երկու տարի առաջ եւ դրանից հետո երբեք այնտեղ ոտք չեմ դրել։ Ամեն ինչ այնտեղ մնաց։ Ի՞նչ է նշանակում ամեն ինչ. վախենում եմ հիշել, թե ինչպես էր նախկին ամուսինս իմ վրա  զայրացել, որ փոխել էի տան փականները։ Այնտեղ մնացին իմ սրտին այդքան հաճելի իրերը, որոնց վրա այդքան ուժ ու ժամանակ էի ծախսել։ Ես ասես որսորդ լինեի. այնքան ժամանակ էի անցկացնում մեծ շուկաներում, հնաոճ խանութներում, աճուրդներում, իսկ հիմա նման բաներին հանգիստ եմ վերաբերում, սառել եմ։ Այն, ինչ հավաքում ես ամբողջ կյանքիդ ընթացքում, կարող ես կորցնել մի վայրկյանում»,- ասում է Սերգեյենկոն

Երկու տարի առաջ, ապահարզանի ժամանակ, նա չէր կարողանում վեր կենալ անկողնուց, հիվանդացել էր։
 
Նրանց ապահարզանը Մոսկվայում հաճույքով էին քննարկում։ Սերգեյենկոն պնդում է, որ ամեն բան արել է՝ պահպանելու ընտանիքը. Խաչատուրովը եւս չէր ուզում բաժանվել, բայց միեւնույն ժամանակ չէր էլ պատրաստվում փոխել իրավիճակը։ «Ես պարզապես չէի զգում, որ նա ինձ սիրում է եւ հոգնել էի ապրել այնպես, ասես ոչինչ էլ չի եղել։ Ինքս որոշեցի հեռանալ։ Դանյան նման բան չէր սպասում, հնարավոր է՝ այդ պատճառով էլ այդքան կտրուկ արձագանքեց։ Իսկ ես չէի սպասում, որ ամեն բան այդպես կլինի, ինձ թվում էր՝ մենք ցիվիլ կպայմանավորվենք»,- պատմում է Ուլյանան։ Դատարանը նրանց ունեցվածքը բաժանել է ամուսնական պայմանագրի համաձայն։ Ուլյանան նշում է, որ պայմանագիրն այնպես է կազմվել, որ նրան ոչինչ չի պատկանում։ «Պայմանագիրը ստորագրելուց ես անգամ չէի էլ կարդացել այն, որովհետեւ ինձ թվում էր, որ ստորություն է ուսումնասիրել պայմանագիրը, երբ այդքան մեծ սեր կա»։ Խաչատուրովը նախքան Ուլյանան մեկ անգամ արդեն բաժանվել էր։ Նախկին կնոջ՝ Աննաի հետ նա նույնկերպ էր վարվել՝ փաստաթղթերը ձեւակերպելով այնպես, որ նրանք համատեղ ունեցվածք չունեն։ Իհարկե, իմաստուն մարդիկ Ուլյանային ասում էին, որ նույնն իրեն է սպասվում, բայց նա չէր լսում։ Այդ ժամանակ Դանիլ Խաչատուրովը , ով այժմ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց թվում Forbes-ի վարկանիշային ցուցակում  2 մլրդ ունեցվածքով զբաղեցնում է ութերորդ տեղը, պարտավորվում էր վճարել  185 հազար ռուբլի։ Ուլյանայի ընկերները նրան հորդորում էին սկանդալ բարձրացնել, բողոքարկել դատարանի որոշումը, հարցազրույցներ տալ, բայց նա իրեն այդ ամենից վեր էր դասում, իսկ բաժանումից հետո այդ մասին խոսում է միայն երկու տարի անց։ «Ես հասկացա, որ պետք է իմ ուժերը պահեմ իմ սիրած գործով զբաղվելու համար»,- ասում է նա։
Բաժանումից հետո Ուլյանան տեղափոխվում է իր հին տունը՝ իմանալով, որ սառնարանը դատարկ է։ Առաջին օրերին ընկերները նրան ուտելիք էին ուղարկում՝ կաթնաշոռ, միս։ «Մի ունեցիր հարյուր ռուբլի, այլ ունեցիր հարյուր ընկեր». իսկապես այդպես է, ասում է Ուլյանան՝ հիշելով, որ առաջին օրերին ընդհանրապես փող չուներ։ «Չկար կուտակված գումար, ոչինչ։ Մենք նոր էինք Փարիզի ցուցադրությունն ավարտել եւ պարտքեր կուտակել։ Բացի այդ, պետք է «Ռոսգոսստրախ»-ի վարկերը մարեինք, որովհետեւ Դանիլը իմ անունից վարկ էր վերցրել»,- պատմում է նա։ Աստիճանաբար ամեն բան իր տեղն ընկավ։ Հաճախորդներից եւ ընկերներից ոմանք պարտքով գումար տվեցին, Ուլյանան իր թանկարժեք զարդերից մի քանիսը վաճառեց։ Բարեբախտաբար նա ստիպված չեղավ դատարկել իր ողջ զարդատուփը. նրա թիմը ջանասիրաբար սկսեց աշխատել եւ հաջողությունների հասավ։ Այժմ հայտնի դիզայները խոստովանում է, որ ապահարզանը դարձավ իր կարիերայի աճի հիմքը։ «Նախկինում մենք այլ կարծիք ունեինք մեր մասին. մեր հետեւում մեջք կար, իսկ երբ դու զրկվում ես դրանից, ստիպված ես ինքդ ամենի համար պատասխան տալ։ Իհարկե, դրան պետք է սովորել, բայց հիմա ես այնքան եմ հպարտ եմ ինձնով։ Ես պատասխանատու եմ երեխաների համար, արտադրանքի համար»,- նշում է Ուլյանան՝ խոստովանելով, որ սթրեսի ժամանակ ավելի լավ է սկսել աշխատել։ Սերգեյենկոն փորձում է ձեւացնել, ասես մոռացել է, թե ինչ բան է լինել օլիգարխի կին։ «Ես այնքան եմ տարվել այլ գործերով, որ իմ կյանքն այլ է։  Դանիլի հետ ամուսնությունը պարզապես իմ կենսագրության մի մասն է։  Իհարկե, իմ մեջ մնացել են «թագավորական» սովորությունները։ Օրինակ՝ ինձ համար կարեւոր է հարմարավետությունը։ Հիմա ինձ համար ավելի լավ է նստել տանը երեխաներիս հետ, քան գնալ մի միջոցառման, որտեղ ինձ հետաքրքիր չէ»,- ասում է նա։
Ապահարզանից անմիջապես հետո Ուլյանան Անգլիայից Ռուսաստան տեղափոխեց իր որդուն, ով առաջին ամուսնությունից է։ Նա այժ երջանիկ է, որովհետեւ նախկինում այդքան ժամանակ չէր անցկացնում երեխաների հետ։ Հիմա նրանք միշտ միասին են։ «Այս երկու տարիներին ես պատրաստ չէի նոր հարաբերության, որովհետեւ միայն աշխատանքիս մասին էի մտածում։ Այժմ պատրաստ եմ նոր հարաբերությունների։ Վերջին բանը, որին ուշադրություն կդարձնեմ նոր հարաբերություն հաստատելուց՝ տղամարդու բանկային հաշիվը կլինի։ Ինձ համար կարեւոր է, որ իր հետ ինձ երջանիկ զգամ»,- ասում է Ուլյանան։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am