Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հոկտեմբերի 18-ին լրանում է «Տաշիր» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Սակայն, ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, իրավապահ համակարգում քննարկվում է նրա կալանքի ժամկետի երկարեցման հարցը. սա արդեն կլինի երրորդ միջնորդությունը։

Կարապետյանի պաշտպանը հայտնել էր, որ գործարարին առաջադրված մեղադրանքների փունջը՝ փողերի լվացումը, հարկեր ու տուրքեր չվճարելը եւ դրանց կազմակերպումը, դատական նիստերի ընթացքում «չհաղթահարեց» հիմնավոր կասկածի շեմը։

«Դատարանը, սակայն, միայն մեկ դրվագում գտավ հիմնավոր կասկած՝ Կարապետյանի արտահայտած կոչի վերաբերյալ», – ասել էր Արամ Վարդեւանյանը։

Խոսքը գործարարի այն հայտարարության մասին է, որը քննության նյութերում ձեւակերպվել է որպես «Մեր ձեւով գործընթացին մասնակցելու կոչ», եւ որը վերաբերում էր Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տարվող բռնաճնշումների գործընթացներին։

Դատավոր Տիգրան Դավթյանը փողերի լվացման եւ թալանի թեման «մաքրել» է Սամվել Կարապետյանի վրայից՝ թողնելով միայն արտահայտած կարծիքն ու «Մեր ձեւով»-ի միտքը:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննություն, որպես այդպիսին, փաստացիորեն չի տարվում. բարերարը ամիսներ շարունակ բանտում է գտնվում բացառապես իր արտահայտած կարծիքի համար։

Այսպիսով՝ առաջիկա երկուշաբթի ՀՀ Քննչական կոմիտեն պատրաստվում է դատարան ներկայացնել կալանքի ժամկետի հերթական երկարեցման միջնորդությունը: Արդյոք այս անգամ դատարանը կընդունի՞ ՔԿ-ի հիմնավորումները, թե՞ վերջ կդնի գործարար-բարերարի երկարատեւ կալանքի շրջանին. պարզ կդառնա առաջիկա օրերին»։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Հայաստանը խոպան չէ. «Ուրարտու»-ի նախկին գլխավոր մարզիչը՝ Ջորկաեֆի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին Թուրքիան խուսափում է ուղիղ ցեղասպանություններից՝ նախընտրելով իր թույլ հարևաններին «թուրքացնել» «Որդիական հավատարմությամբ գործողը երկիրը մատուցում է թուրքական աշխարհին». Ալեն Ղևոնդյան «Այսօրվա Հայաստանի ղեկավարության թշվառ արտաքին քաղաքականության մեջ չկա ո՛չ գիտելիք, ո՛չ սկզբունք, ոչ էլ հայկական շահ». Արմեն Աշոտյան «Ռիմանի հիպոթեզը ապցուցվեց. հանում եմ 2019թ-ին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը». Լևոն Զուրաբյան Փաշինյանը հերթով իր հռչակած նշաձողերը հանում է «ազգայինի» ցանկից. Լևոն Զուրաբյան Ավտովթար Արագածոտնի մարզում․ մեքենան մի քանի պտույտ գլորվել և հայտնվել է դաշտում, կա 4 վիրավոր Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Աշնան վերջին լիալուսինը՝ Երկրին ավելի մոտ «Լեռնավանում քարոզարշավը ուղեկցվել է հայհոյանքներով ու քաշքշուկով». Դանիել Իոաննիսյան «ԱՄՆ նախագահի այս տրամադրությունները հետևանք են նաև Շենժենում տեղի ունեցած Պուտին-Սի-Թրամփ եռակողմ հանդիպման համատեքստի». Սուրեն Սուրենյանց Հենց այսպես է ձևավորվում անհիշողություն մանկուրտը․ Արմեն Հովասափյան Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համար Ուժեղ քամու հետևանքով ծառեր ու տանիքներ են վնասվել Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ «Հետք» Տուժողի տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար Որևէ կողմ պաշտոնապես չի չեղարկել այդ հայտարարությունը Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին Հայ Առաքելական Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ Մարդը պիտի սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ․ Կարապետյան Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am