Ինքնասպանության փորձ կատարած ՔՊ-ականի զարմիկը հոգեկան առողջության կենտրոնում է գրանցված

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է, որ երեկ Գյումրիում ՔՊ-ականի զարմիկն ինքնասպանության փորձ է արել։

Կարապետ Պողոսյանի հայտարարության վերաբերյալ Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գյումրիի ոստիականության Մուշի բաժնի պետ Ալեքսան Նորսոյանից. «Ճշտելու բաները լրատվականից ճշտեք, ես ձեր հարցերին չեմ կարող պատասխանել»։

ՆԳՆ-ի մամուլի բաժնից էլ հորդորեցին դիմել Քննչական կոմիտե։ «Մեզ մոտ ստացվել են նյութեր, նախաձեռնվել է քրեական վարույթ, այլ մանրամասնություն չկա։ Անձը հոգեկան առողջության կենտրոնում է գրանցված»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։

Oragir.News-ի տեղեկություններով` ինքնասպանության փորձ կատարած 14-ամյա տղան ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զարմիկն է (քրոջ որդին)։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանից։ Պատգամավորը նշեց, որ այսօր հարցազրույց չի տալիս։

«Զանգեք, կպայմանավորվենք...ես Գյումրիում եմ, միայն ԱԺ նիստի օրերին եմ Երևանում լինում»,- հայտարարեց Սարուխանյանը։

Նշենք, որ ամիսներ առաջ ՔՊ-ական պատգամավորը սկանդալային պատմությունների մեջ էր հայտնվել։ Փրայմերիզին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար։

ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի թեստի արդյունքը եղել է դրական, հետո Սարուխանյանը մի կերպ դուրս եկավ իրավիճակից։

Նշենք նաև, որ այդ ժամանակահատվածում ձերբակալվել էին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին ու ՔՊ-ական ավագանու անդամը։

Նշենք նաև, որ Կարեն Սարուխանյանի քեռին Մանվել Խոջումյանն էլ, ով զբաղեցրել է Բյուրակնի միջնակարգ դպրոցի փոխտնօրենի պաշտոնը, նրան մեղադրանք էր առաջադրվել տնայնագործական եղանակով պատրաստված զգալի չափով՝ 6,64 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործողություններին միջամտելու համար:

Բյուրակնի դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին տնօրեն Լուսինե Մելիքյանն աշխատանքից ազատել էր 2018 թ. մարտի 20-ին՝ մեղադրելով թմրամոլության մեջ:

 

դիտվել է 795 անգամ
Լրահոս
Սուրեն Պապիկյա՛ն, քեզ հենց սրա համար Փաշինյանը պետք է հեռացնի ու դու դատվես․ պահեստազորի փոխգնդապետ (video) Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետապնդումները Բաքվից թելադրվող օրակարգերի վառ դրսևորում է․ Հակոբյան Գորիս-Կապան ճանապարհը տվեցիք, իմ դե՞մ եք վարույթ նախաձեռնել․ Յոլյանը «տեղը դրեց» ՔՊ-ականին (video) Մի՛ խանգարեք․ ՔՊ-ականները թույլ չեն տալիս «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը հարց տա (video) Էդգար Ղազարյանն իր հարցով նորից ներվայնացրեց ՔՊ-ականներին (video) «Չզոհվածները հենց Տիգրանաշենը հանձնեցին, վայրկյանների հարց է հրթիռ գցելը Երևանի վրա»․ Իշխանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ռուսաստանը կանգ չի առնելու․ Նիկոլի հիստերիկ ձերբակալությունները չեն փրկելու նրան»․ Սարգսյան (video) Իրինա Յոլյանը խայտառակեց «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին․ իրավիճակը լարվեց (video) «Որնա՞ ձեր հարցը, ուղիղ ասեք. Յոլյանը փակեց Վահագն Ալեքսանյանի բերանը» (video) Կպատմե՞ք՝ ոնց Փաշինյանը թաքուն կտրեց այդ ճանապարհը. Գեղամ Մանուկյանը՝ Յոլյանին (video) Որտե՞ղ է հիմա Ռոբերտ Քոչարյանը և ի՞նչ են առգրավվել նրա տնից․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը (video) Թուրքական փաստաթղթերը բացեք ու տեսեք՝ ում հրահանգով սպшնեցին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին (video) Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել են Անմեղության կանխավարկածը տապալվում է․ Արամ Վարդևանյանը նկատողություն արեց (video) ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC #ՈՒՂԻՂ․ Ծանր հարց է դրված Ռուսաստանի վրա․․․ ինչ կանի առաջիկայում Փաշինյանը․ քննարկում (video) Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար. Սասունյան ՍԿԱՆԴԱԼ կլինի․ Ինչու՞ ռուսները «գրողի ծոցն» ուղարկեցին Գուրգեն Արսենյանին (video) Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Արա՛, դե հիմա դու լսիր՝ քեզ ով է «կզացնելու»․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am