Գլխավոր դատախազությունը հոկտեմբերն սկսել է հուշանվերների ու թղթապանակների գնումներով. Որքա՞ն գումար է ծախսել

ՀՀ դատախազություն հոկտեմբեր ամսվա ընթացքում հասցրել է կատարել 6 գնում, որոնց ընդհանուր համագումարը կազմել է 902.980 դրամ։ «Փաստինֆո»-ն պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ գերատեսչությունը գնումներ է կատարել հոկտեմբրի 2-ին, 3-ին և 6-ին։

Այսպիսով, հոկտեմբերի 2-ին գերատեսչությունը Գայանե Բենյամինյան ԱՁ-ին վճարել է 17.000 դրամ գիդ ծառայության համար նախատեսված հոկտեմբեր ամսվա համար։ Նույն օրը «Արմքոին» ՍՊԸ-ից գնվել է 10 հատ արծաթե հուշամեդալ փայտյա տուփով, որի համար վճարվել է 370.000 դրամ։ 1 արծաթե մեդալի արժեքը եղել է 37.000 դրամ։ Նույն օրը Արմեն Հարությունյան ԱՁ-ից գնվել է 10 հատ 925 հարգի արծաթե էջանշաններ հավերժության նշանի պատկերով, որի համար էլ վճարվել է 260.000 դրամ։ 1 էջանշանն արժեցել է 26.000 դրամ։

Հոկտեմբերի 3-ին դատախազությունը գնում է կատարել նաև «Էմիլ Գրիգորյանի անվան Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ից։ Գերատեսչությունը գնել է 10 հատ հուշանվեր տուփ, որի համար վճարվել է 65.000 դրամ։ Մեկ տուփն արժեցել է 5416 դրամ։
«Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ից հոկտեմբերի 6-ին ձեռք է բերվել ծաղկաման, որը հարկերը ներառյալ արժեցել է 18.500 դրամ, իսկ առաքման համար վճարվել է 2500 դրամ։

Նույն օրը գերատեսչությունը վճարել է նաև տպագրության համար։ Սուրեն Մանանդյան ԱՁ-ի մոտ գերատեսրությունը պատվիրել է գրիչների, նոթատետրերի և թղթապանակների տպագրություն, որն արժեցել է 169.980 դրամ։ Հոկտեմբերը դեռ առջևում է, «Փաստինֆո»-ն կներկայացնի նաև գերատեսչության հետագա գնումները։

Նշենք, որ եպտեմբերին գերատեսչությունը կատարել է 15 գնում, որոնց ընդհանուր համագումարը կազմել է 6 միլիոն 412.375 հազար դրամ։
Հիշեցնենք նաև, որ այս գնումները կատարվում են պետբյուջեի հաշվին։

դիտվել է 339 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Արձակուրդում գտնվելիս հրամաններ է ստորագրել «Իրավունք». «Ուժեղների» շեֆը դժգոհ է ֆրակցիայից «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ» «Էն օրը գցեք, որ շունը տիրոջը չճանանչի». Փաշինյանը՝ ՔՊ–ականներին. «Իրավունք» Զինծառայողն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ» Ի՞նչով է հայտնի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք» Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը. «Հրապարակ» Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Ինքնիշխան գժանոցի՝ օրվա լրահոսից Թուրքիան հերքել է փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը Ես պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր. news.am Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավոր Ռոբերտ Քոչարյանի որդու և ևս 4 անձանց կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը. Վահե Դավթյան ՊՆ-ն կրկին հերքում է Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Մի խումբ դատավարագետների նախաձեռնությամբ կազմվել և Վեհափառին ու Դատավորին է ներկայացվել Amicus Curiae եզրակացություն Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել կայանված ավտոմեքենայում․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am