Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը․ Մարուքյան

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը: Նման հայտարարություն է արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը․

«Դիտում էի՝ Հ1-ի հարցազրույցը իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, որտեղ Պետրոս Ղազարյանի «Ինչո՞ւ եք փակում «Շողակաթը»» հարցին ի պատասխան տիկին Ղազարյանը հայտարարեց, որ չի էլ պատրաստվում սեթևեթել և ուղիղ ասում է, որ իրենց օրենսդրական նախաձեռնության նպատակը հենց «Շողակաթ» ալիքը փակելն է։ Իշխանական պատգամավորը պնդում էր, թե պետական միջոցները կարելի է ավելի ռացիոնալ ծախսել։ Բայց եթե դու՝ որպես իշխանություն, հրաժարվում ես ֆինանսավորել սեփական ազգային մշակույթը, ապա ո՞վ պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը…

Կարճ ասած, սա եղկելի արշավ է ամեն ազգայինի, հայկականի և հոգևորի դեմ։ Դատապարտում եմ այս վարքը և վստահեցնում, որ իշխանափոխությունից հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը և վերականգնելու ենք մեր ազգային ու հոգևոր-մշակութային կյանքին հասցված բոլոր վնասները։

Հիշեցնեմ, որ ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկել, ըստ որոնց նախատեսվում է կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։

«Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից», – նշված է նախագծում, իսկ գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։

Հանրային հեռարձակողներն են «Առաջին ալիքը», «Լուրեր» լրատվական ալիքն ու հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը։

Ցանկացած նախաձեռնություն, որը վերաբերում է մեր ազգային, հոգևոր և մշակութային արժեքներին, հետևողականորեն ոչնչացվում է։

Իհարկե, կարելի է ասել, թե դա եկամուտ չի ապահովում, ուստի հարկ չկա այդ ոլորտներում պետական ներդրումներ անել»,- գրել է նա։

դիտվել է 356 անգամ
Լրահոս
Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը, եթե իր ազգային շահերից ելնելով այլևս անդամակցության կարիք չունի․ Պեսկով Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում ՌԴ-ն պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության շուրջ ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի Կառավարության ծրագիրը 3-րդ Հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու մասին է․ Սաղաթելյան Մոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են Դուք հիմա պետք է քննիչի դիմաց նստած լինեիք․ սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի ու Փաշինյանի միջև (video) «Բանակում այսքան զոհերը պատահական չեն․ ի՞նչ են կազմակերպել Պապիկյանն ու Ասրյանը»․ Հայկ Նահապետյան (video) «Իրական Հայաստանը» Ադրբեջանին ենթարկվող և ազգային պետությունը վերացնող ծրագիր է․ Զուրաբյան Ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Բերանի վրա Բագրատյանը ընկավ․․․ վազում էր՝ իմ դեմ քվեարկելու․ Նաիրա Զոհրաբյանը պատմություն հիշեց (video) Ջանդամ նոր չի ընտրվել, ես Փաշինյանի հրաժարականն եմ պահանջում․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ռուսաստանը Փաշինյանից թղթերն է պահանջում․ պատասխանը չուշացավ․ Սուրեն Սուրենյանց (video) Շտապ․ «Նիկոլն ընդունեց Ադրբեջանի ցեղասպան լինելը»․ Հայկ Նահապետյան (video) «Ով քնեց՝ բ**ի տղա է»․․․ ահա սրա համար են ս*անել զինվորին․ Զոհրաբյան (video) «Ե՞րբ են մեր հողերը վերադարձնելու»․ Նարեկ Կարապետյանի հարցից Փաշինյանը լարվեց (video) «Լա՛վ լսեք․ հենց հիմա ԱԺ-ից Փաշինյանն ասաց՝ ոնց են ադրբեջանցիները մտնելու Երևան»․ Անժելա Թովմասյան (video) Էդ շարադությունը թողեք ու Պուտինին ուղիղ հարց տվեք․ Ագնեսա Խամոյանի հարցից Փաշինյանը նեղվեց (video) Լա՛վ, դուք էս ինչ ատելություն ունեք․․․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա ընդդիմությունը պետք է տեղափոխվի Տիգրանաշեն ու շտաբ դնի․ Նաիրա Զոհրաբյան (video) Կառավարության ծրագիրը 3-րդ Հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու մասին է․ Սաղաթելյան «Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա՝ փաստեր դնելով նրա դիմաց» (video) Արսենյանը Փաշինյանի «բնի» ճուտիկն է. նա ՌԴ-ի հասցեին թույլ էր տալիս տարբեր ոչ բարեկամական հայտարարություններ. Զատուլին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շատ գոհ կլինենք, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի․ Նիկոլ Փաշինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am