Նախատեսված է եղել սրել իրավիճակը․ ոստիկաններն էլ, հավանաբար, դրա համար են եղել․ Տեր Արամը Հովհանավանքն իրենո՞վ է արել

Հովհանավանքում նախօրեին միջադեպ է եղել․ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ եկեղեցում ժամանակավոր ծառայության եկած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի մուտքը ոստիկանական զորքերով է եղել, ասում են՝ Մայր Աթոռի դեմ ըմբոստացած Տեր Արամի նախաձեռնությամբ։

Ի դեպ, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը պարբերաբար փոխարինել է Տեր Արամի հետ նույն եկեղեցում ծառայող քահանա Տեր Սարգսին, երբ նա ունեցել է առողջական խնդիրներ, ու այս անգամ ևս բացառություն չի եղել։

Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Տեր Արամը և մի քանի համագյուղացիներ նախօրեին սկսել են ինչ-ինչ զրույց-քննարկում Տեր Մանուկի հետ, հավանաբար մտածելով, թե Տեր Մանուկն էլ կհակադարձի, և խոսքը կընթանա այլ հունով, ու այդ պահին ներս կմտնի ոստիկանությունը։ Բայց Տեր Մանուկը եղբայրաբար է զրուցել, գյուղացիները փոխել են իրենց լարված տոնը, իսկ այլ զարգացումների համար կանչված ոստիկանական ուժերն արդեն տեղում են եղել։

Տեր Մանուկը փաստացի այսօր չի գնացել Հովհանավանք՝ խուսափելով առանց այն էլ լարված վիճակից, բայց ստացվում է՝ Տեր Արամը սեփականաշնորհել է Աստծո տունը, և ինքն է որոշում, թե ով պետք է ծառայի այնտեղ։

Տեր Մանուկն, ի դեպ, Արագածոտի մարզում սիրված ու հարգված է․ նա Արագածոտնի թեմի Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու և ևս 8 գյուղերի հոգևոր հովիվն է։ Նա նաև 44-օրյա պատերազմի մասնակից է:

168.am-ը այսօր փորձեց կապ հաստատել Տեր Արամի հետ․ «Օրհնեցեք, տեր հայր» ողջույնին արձագանքելուց հետո՝ իմանալով, որ լրագրող է զանգահարողը, Տեր Արամն անջատեց հեռախոսը և այլևս զանգերին չպատասխանեց։

Տեր Մանուկը չցանկացավ ասել ավելին, քան արդեն տարածվել է մամուլում, միայն նշեց՝ ինքը փորձում է իր հոգևոր եղբորից՝ Տեր Արամից, ձեռքերը չլվանալ՝ հույսով, որ մի օր ամեն բան կդառնա ի շրջանս յուր։

դիտվել է 443 անգամ
Լրահոս
Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Փորձում է հրաժարական տալ, բայց վարչակազմը դա թույլ չի տալիս․․․ Հայաստանը պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին ճգնաժամի ՀԺ-ն, «բարենորոգվելով», լրատվամիջոցից վերածվել է Եկեղեցու դեմ հերթապահ բամբասանքների «բեսեդկայի»․ Տեր Զարեհ Ֆրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ. Նովակ 53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել Ուկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. Պեսկով Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդում. Armlur.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am