«Պաիտվ ունեմ» խմբակցության քարտուղա Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց` տնային կալանք և 5 մլն դրամ գրավի ռեժիմով:
Դավիթին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր առավոտյան էի տեսակցել և չթաքցնեմ, որ հոգուս խորքում նման հույս ունեի: Ուրախ եմ, որ թեև բազմաթիվ սահմանափակումներով, այնուամենայնիվ Դավիթը տանը կլինի` ընտանիքի կողքին: Առհասարակ քրեակատարողական հիմնարկներ գնալն այս իշխանության ժամանակահատվածում ընդդիմադիր պատգամավորների աշխատանքային առօրյան է դարձել: Երեկ էլ Շիրակի թեմի առաջնորդին էի այցի գնացել: Սրբազանի հետ ժամերով, օրերով խոսելու նյութ կա` պարզ մարդկային հարաբերությունից մինչև թեժ քաղաքական թեմաներ: Եվ որքան էլ Սրբազանն իր տեսակին համահունչ պինդ և խարիզմատիկ կերպար է, դժվար է համակերպվել և´ իր, և´ Բագրատ Սրբազանի բանտում գտնվելու հանգամանքի հետ: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: ՀԳ. Գրառումս նոր էի հրապարակել, երբ ինձ գնդապետ Մախսուդյանի որդին զանգեց և տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանը նաև Մախսուդյանի խափանման միջոցն է փոխել` կրկին տնային կալանքի ռեժիմով»:
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը