Բրյուսելում, եթե բան չունես անելու, Արցախը մի անգամ էլ հանձնիր…

Բրյուսել գնալու համար Նիկոլ Փաշինյանի խելքը իրենը չի։ Չէ՞ որ հենց այնտեղ է նա ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Ուստի, Բրյուսելը նրա համար ոչ թե քաղաք է, այլ հուշարձան՝ սեփական պարտության ու ազգային զիջման խորհրդանիշ։ Արցախը տվեց, իսկ հիմա, ինչպես ինքն է սիրում ասել, եկել է պահելու «Հայաստանի ինքնիշխանությունն ու սուվերենությունը»։ Ահա դա  ինչպես է անում։ Հայաստանի տարածքը պահում է՝ «փեշերը խուզելով», ծայրերը կրակի տալով, կարծես ինչ-որ կոմպակտ ձևի պետություն պիտի մոդելավորի՝ առանց տարածքների, առանց արժանապատվության։

Այսօր առավոտ շուտ էլի Բրյուսելում է։ Իր գրառմամբ պատմում է, թե ինչու է գնացել․ «Իհարկե, օտարերկյա քաղաքներում հեծանվային զբոսանքները օգտակար են ոչ միայն ֆիզիկական ակտիվության, այլև քաղաքի ենթակառուցվածքի, ընդհանրապես ենթակառուցվածքի և քաղաքային կյանքի կազմակերպման մասին գիտելիքներս ավելացնելու առումով»։

Զույգերով կրթվում են։ Իսկ մեզ ղեկավար էր պետք, որը կունենար այն նվազագույն կրթությունը, որ հասկանար՝ պետություն են պահում ոչ թե հեծանիվով, այլ արժանապատվությամբ։ Ենթակառուցվածքների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ կան, որոնց գործն է այդ ոլորտը հասկանալը։ Վարչապետի գործը հայրենիքի կառույցն է, ոչ թե Բրյուսելի փողոցային ենթակառուցվածքը։

Բայց հասկանալի է․ Բրյուսելի հետ կապված իր լավ հիշողություններն ունի։ Այնտեղ է ավարտել այն, ինչ սկսվել էր սեփական ստորագրությամբ՝ Արցախի հանձնումը։

Մի բան, սակայն, տարօրինակ է։ Ասում է՝ «օտարերկյա քաղաքներում հեծանվային զբոսանքները օգտակար են…»։ Այսինքն  եթե քաղաքը հայկական է, էլ օգտակար չի՞։ Եթե հեծանիվ քշես Երևանում, հայրենիքի փողոցներում, դա արդեն անօգուտ կլինի՞։ Թե՞ այստեղ օդը շատ հայրենասիրական է, ծանրանում ես։

Երբ Բրյուսելից այդպես հմայված գրում է հեծանիվ քշելու մասին, անհնար է չմտածել՝ արդյո՞ք Բրյուսելում էլի ինչ-որ բան է կազմվում։ Թե՞ իսկապես բան չունի անելու ու նորից պատրաստվում է հանձնել ինչ-որ բան՝ այս անգամ արդեն Հայաստանի ներսից։ Անհնար է չարձագանքել ՝ թե հեծանիվ քշելուց բացի բան չունես Բրյուսելում անելու, Արցախը մի անգամ էլ հանձնիր։ Կազմը այդտեղ չի՞։ Դա էլ է ֆիզիկական ակտիվություն, որից դուք ձեզ ավելի լավ կզգաք։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 320 անգամ
Լրահոս
Սա կարելի է կոչել Հայաստանի թրքացման բռնի փորձ, նաեւ քրէական արարք․ Տ. Սերոբ քահանայ Ազարեան «Մտել ենք, երգչախմբի հատված գնացել». ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում Եկեղեցու դեմ արշավին ներգրավված կրոնական կազմակերպությունների գործունեությունը ՀՀ տարածքում ապագայում պետք է արգելվի Հայր Ասողիկը դիմում է իրավապահներին․ բռնության կոչեր են հնչել Տեր Սիոն Սրբազան, ճի՞շտ է, որ բուժվում էիք Գերմանիայում՝ Վեհափառի հոգածության ներքո Երևանի փողոցներում ջրհեղեղներ, խցանումներ են Մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Եթե Փաշինյանը վերընտրվի կամ իշխանության չգան քաղաքական ռեալիզմ դավանող ուժեր, ապա լինելու է պատերազմ 7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է Երբ կարտաքսեն․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը Իրավիճակը Վերին Լարսում «Զոնտիկ» բռնողը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև Վարդան Վարդանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է Իսկ Նեռը գահավիժելու է այնպես արագ և անսպասելի, ինչպես ժամանակին բարձրացավ ոչնչից Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը АННА АКОПЯН ПЫТАЕТСЯ СПАСТИ БИЗНЕС? «Կյանքի խոսք» աղանդի ղեկավարը Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am