Որքա՞ն աշխատավարձ է ստանում ՔՊ-ական Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում. Ինչո՞ւ են այն ամեն կերպ թաքցնում. Panorama.am

Panorama.am-ը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շատ ՔՊ-ականներ ոչ միայն պաշտոններ ստացան, այլև իրենց կանանց տեղավորեցին բարձր աշխատավարձով պաշտոններում, պետական մարմիններում։ Օրինակները շատ են. «Լուսավոր Հայաստան»-ից ՔՊ մտած Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանն անցած տարվա վերջին՝ նոյեմբերին «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն է դարձել, մինչ այդ նա ղեկավարում էր ընկերության բաժիններից մեկը։

Մամուլը գրել էր, որ նա ստանում է 3 մլն դրամ աշխատավարձ։ Տարածված տեղեկութունները ճշտելու համար Panorama.am-ը գրավոր հարցում ուղարկեց ընկերությանը։

Մասնավորապես հարցրել ենք.

Որքա՞ն աշխատավարձ է ստանում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը։

Ինչքա՞ն է կազմել «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի աշխատավարձը մինչ Շուշան Ալեքսանյանի կողմից այդ պաշտոնը զբաղեցնելը։ Եթե եղել է բարձրացում, ապա ե՞րբ ու ի՞նչ հիմնավորմամբ է դա եղել։

Ի՞նչ հաճախականությամբ է տրամադրվում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենին պարգևավճար։

«Հայփոստ» ընկերությունից որևէ հարցի չեն պատասխանել՝ թաքցնվելով իշխանական պատգամավորի կնոջ աշխատավարձի չափը։

Հարցերին ի պատասխան Ընկերության ավագ իրավախորհրդատու, հաճախորդների դիմում/բողոքների և հատուցումների գծով պատասխանատու Սերգեյ Թադևոսյանի ստորագրված պատասխանում նշվում է.

«Շուշան Ալեքսանյանը հանդիսանալով հայտարարտու անձ, վերջինիս գույքի և եկամուտների, այդ թվում՝ եկամտի ծագման աղբյուրի, եկամտի տեսակի, աշխատավարձի վերաբերյալ հանրամատչելի և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի միջամտության հավասարակշռություն ապահովող ամբողջ տեղեկությունն օրենքով սահմանված կարգով ներկայացված է «Պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ 2024 թ. գույքի, եկամուտների և ծախսերի» հայտարարագրում»։

Նկատենք, վկայակոչված հայտարարագիրը չի տալիս մեր հարցերին պատասխան, քանի որ Շ. Ալեքսանյանը ընկերության տնօրեն է դարձել, ինչպես նշեցինք, անցած տարվա նոյեմբերի վերջին։ Հետևաբար դժվար է ասել, թե «Հայփոստից» ստացած գումարից ինչքա՞ն է նա ստացել որպես տնօրեն։

Նշենք, որ Հայկ Կոնջորյանի կինը նախորդ տարվա ընթացքում ունեցել է 67,327,166 դրամի եկամուտ։ «Այլ եկամուտներ»-ի ներքո նա «Հայփոստ»-ից ստացել է մոտ 5 մլն 200 հազար դրամ, նույն ընկերությունից որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարում նա ստացել է մոտ 11 մլն 500 հազար դրամ։ Կառավարական տանից նա ստացել է միանվագ 300 հազար դրամ վճար, եկամտահարկի վերադարձից ստացել է 1,802,757 դրամ։

Համեմատության համար նշենք, որ նա 2023-ին «Հայփոստ»-ից որպես աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում ստացել է մոտ 10 մլն 500 հազար դրամ։ Այսինքն մեկ տարում «Հայփոստ»-ը Կոնջորյանի կնոջը վճարել է 6 մլն 200 հազար դրամ ավելի շատ գումար։ Եթե համարենք, որ այս ավել գումարը Շուշան Ալեքսանյանը ստացել է տնօրեն դառնալու արդյունքում, ապա ըստ հաշվարկի, նա ստանում է ավելի քան 4 մլն դրամ աշխատավարձ։

Ընդհանրապես վերջին երկու տարիներին այս ՔՊ-ական պատգամավորի կինը հասցնում է լավ գումարներ տնտեսել։ Օրինակ, 2023-ի սկզբին նա ունեցել է կանխիկ 2.5 մլն դրամ, տարեվերջին այն հասել է 4.5 մլն դրամի։ Իսկ ահա 2024-ի ավարտին կանխիկ գումարը հասել է 7.5 մլն դրամի»։

դիտվել է 1034 անգամ
Լրահոս
ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով 5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից Ճամբարակում բախվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊ Ֆրանսիայում կանխել են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մբապեի առևանգումը Ամեն րոպե մեր կողքը կատարվող անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհետև դու չկաս, Արցա՛խս Խոշոր ու ողբերգական ավտովթար․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ Բաժիններ են ներկայացվել 61 անձինք Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը Արցախցի բլոգերի ամուսինը մահացել է Լսի՛ր Փաշինյան, եթե կա մի ղեկավար, որը Հայաստանը փնտրել է այլ երկրներում՝ դու ես. Զուրաբյան (video) Ինձ տալիս եք ռևանշիստի պիտակ, ուրեմն ես պատրաստ եմ դա կրել․ Նարե Սիմոնյան (video) Արցախի առաջնորդները Բաքվում ենթարկվում են արդարադատության ծաղրի. Բաղունց (video) Դուք ո՞վ եք․ չփորձվեք խոսել Արցախյան շարժման վախճանից․ Արթուր Խաչատրյան (video) Ադրբեջանը մինչ օրս չունի հռչակված տարածքներ, իսկ Արցախը հանրաքվեով հռչակել էր անկախությունը (video) Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 2-ին Ձեզ հիմա ասեմ՝ էդ ամբողջ 192 գույքից քանիսն են Գագիկ Խաչատրյանինը․․․ փաստաբանը մանրամասնեց (video) Պահանջում ենք՝ Անդրանիկ Թևանյանի դատական նիստը բաց լինի․ կտեսնեք՝ ինչեր են բացահայտվելու․ Սուքիասյան (video) Քննիչն ասում է` անօգնական վիճակում գտնվող Խաչատրյանը կփախչի. արվում է Խաչատրյանին պատժելու նպատակով (video) Երևանի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am