ՔՊ-ական Էմմա Պալյանը և ամուսնու ընտանիքը հանրային տարածքը զավթել և օգտագործում է որպես ննջասենյակ

Գյումրու քաղաքապետարանը ահազանգ է ստացել այն մասին, որ Անի թաղամասի Պարույր Սևակի 13 շենքի 109 բնակարանի բնակիչներ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանը և նրա հետ փոխկապակցված անձինք փակել են նշված շենքի առաջին հարկի շքամուտքը՝ այն ծառայեցնելով սեփական նպատակներին։ Այս մասին հայտնում են Գյումրիի քաղաքապետարանից։

«Փաստացի շենքի մուտքը, որն հանրային տարածք է և պետք է ծառայի շենքի բոլոր բնակիչներին, զավթվել է ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի ընտանիքի կողմից։

Այսինքն, տիկին պատգամավորը, որն հաճախ է խոսում օրենքներից, օրինականությունից, որը չի խուսափում իր խոսույթում օգտագործել մերժելի բառապաշար, և, ըստ ամենայնի, կուսակցական պատվերով թիրախավորում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ վերջիններիս այլախոհության, քաղաքական դիրքորոշման համար, ապօրինության հեղինակ է։ ՀՀ օրենսդիր մարմնում աշխատող այս տիկինը, որի ամուսինն իր օգնականն էր, օրենքը պահպանելու, երկրի վարչապետի՝ իր անմիջական ղեկավարի, հրահանգները չկատարող պատգամավոր է։ Ըստ բնակիչներից ստացված տեղեկությունների, ապօրինի զավթված տարածքը ծառայեցվում է որպես ննջասենյակ՝ Էմմա Պալյանի և նրա ամուսնու ընտանիքի անդամների համար։ Փաստացի, պատգամավորը խլել է Գյումրու Պարույր Սևակի 13 շենքի հանրային տարածքը։

Փաստի վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժինը կազմել է արձանագրություն առ այն, որ Ալբերտ Մարտիրոսյանի կողմից կատարվել է վարչական իրավախախտում։ Այս մասին մանրամասնում է Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Վարդանյանը։ Պաշտոնյան նշեց, որ շենքի մուտքը 15-օրյա ժամկետում ինքնակամ չբացելու և նախկին վիճակը չվերականգնելու դեպքում՝ քաղաքապետարանը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում»,– նշված է հաղորդագրության մեջ։

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան Հող մշակող չկա, գյուղում ապրել-աշխատելը դարձել է անհնարին․ Կամենդատյան «Նիկոլ Փաշինյանն ունի մեկ էական մտավախություն՝ կապված Արևմուտքի հետ»․ Հակոբ Բադալյան Իսրայելի հարվածներից Հարավային Լիբանանում զոհերի թիվը հասել է 11-ի Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ Մեզ փորձում են համոզել, որ երեկվա հերոսությունը սխալ էր, երեկվա պարտությունը՝ անհրաժեշտ գին. Աբովյան Թրամփը հայտարարել է, որ կարող է «ամբողջությամբ ոչնչացնել Իրանը», սակայն չի ցանկանում Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները Die Welt. Զելենսկիի՝ ԱՄՆ-ից Patriot հրթիռներ գնելու խնդրանքը հուսահատության նշան է Թուրքիան ամենաշատ բնական գազը ներմուծել է Ադրբեջանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am