Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ մանրամասներ է պարզել՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության աղմկահարույց քրեական գործի շրջանակում կալանավորված անձանց պահման պայմանների վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, այս գործով կալանավորվել են Նարեկ Օհանյանը եւ Գեւորգ Հարությունյանը։ Սակայն «Ժողովուրդ»-ը իրավապահ համակարգին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզել է, որ նրանց պահման հարցը դարձել է լուրջ մարտահրավեր։ Ըստ նույն աղբյուրների՝ կալանավորումից հետո փորձ է արվել տեղափոխել նրանց Արմավիրի քրեակատարողական հիմնարկ, սակայն այնտեղից փաստացի մերժում է ստացվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հիմնավոր վախեր կան, որ սիրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կարող է դառնալ վրեժխնդրության պատճառ անգամ բանտի պատերից ներս։ Իրավապահ համակարգը մտավախություն ունի, որ Գրիգորյանի կողմնակիցներից որեւէ մեկը գուցե ՔԿՀ-ում կապեր ունի եւ կարող է փորձել հաշվեհարդար տեսնել։ Այս գործով, ի վերջո, խոսքը նաեւ վերաբերում է ոստիկանության օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությանը, ինչը միայն էլ ավելի է սրում իրավիճակը։

Այս ֆոնին իրավապահները որոշել են Նարեկ Օհանյանին եւ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանք այժմ գտնվում են խիստ վերահսկվող կարանտինային պայմաններում։ Մասնավորապես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նրանք գտնվում են կարանտինային հատուկ բաժանմունքում, որպեսզի ամբողջությամբ մեկուսացված լինեն մյուս կալանավորներից։

Հարկ է նշել, որ Վալոդյա Գրիգորյանը համարվում էր ազդեցիկ համայնքային գործիչ՝ բազմաթիվ հետեւորդներով։ Նրա սպանությունը շոկ էր համայնքի համար, իսկ գործին առնչվող անձանց հանդեպ հասարակական վերաբերմունքը՝ ծայրաստիճան բացասական։ Հենց այս հասարակական ֆոնն էլ ստիպել է իրավապահներին գործել ոչ ստանդարտ սցենարով՝ նախապատվություն տալով անվտանգության առավելագույն ապահովմանը, նույնիսկ եթե դա նշանակում է կալանավորներին ամբողջությամբ կտրել արտաքին աշխարհի եւ բանտային միջավայրի շփումներից։

«Ժողովուրդ» օրաթերթը հետեւում է այս գործով բոլոր զարգացումներին եւ առաջիկայում կներկայացնի նոր մանրամասներ, այդ թվում՝ նախաքննության առաջընթացից եւ հնարավոր մեղադրանքների շրջանակից»։

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը. հայտարարություն Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար «Ժողովուրդ». Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Հրապարակ»․ Կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը «Իրավունք». Իշխանության ներսում ևս մտահոգների պակաս չկա. «Բա մեր վերջն ի՞նչ է լինելու» «Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում «Հրապարակ»․ Ո՞վ է ուղեկցելու Փաշինյանին. իշխանությունների փնթի ձեռագիրը ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ. «Ժողովուրդ» Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը Վահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Որ հասցեներում գազ չի լինի Էրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար» «Հայ ասպետը» հաղթել է նաև վերաքննիչ դատարանում․ դատարանը մերժել է ԿԳՄՍ նախարարի բողոքը Կասեցրել են պատերազմի` ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը «Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան «Երբ պատրաստ ես հարևանիդ զիջել սեփական տան բանալիները, հետևանքն այսպիսինն է լինում»․ Սենոր Հասրաթյան «Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը»․ Ընդդիմադիր համախմբում Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից․ Տիգրան Աբրահամյան Վանաձորում վրաերթի են ենթարկել 8–ամյա երեխայի. նրան սանավիացիայով տեղափոխել են Երևան Եվրոպա ռուսական վառելիքի արտահանումը սահմանափակելու փորձերը լուրջ հետևանքներ ունեն նախևառաջ եվրոպացիների համար․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am