Ալիևն առաջարկել է թյուրքական պետությունների համատեղ զորավարժություն անցկացնել
Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկել է անդամ պետությունների միջև համատեղ զորավարժություններ անցկացնել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հաշվի առնելով մեր երկրների միջև ռազմական, պաշտպանական և անվտանգության ոլորտում լայնածավալ համագործակցությունը՝ մենք առաջարկում ենք 2026 թվականին Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների միջև համատեղ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանում»,- ասել է Ալիևը։
