Քոչարյանը կրկին մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարը և հայտարարել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին

Բավակա՞ն է արդյոք իմ ձայնը ընտրություններում հաղթելու համար։ Ոչ, բավական չէ։ Այսպիսի խոստովանություն է արել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կցանկանայի՞նք արդյոք, որ հայտնվեին այլ քաղաքական ուժեր, որոնց հետ համագործակցությունը կհանգեցներ ներկայիս իրավիճակի փոփոխության։ Այո՛, մենք դա կցանկանայինք։ Եվ մենք այդ մտքերը բավականին հստակ ու պարզ ենք հնչեցնում։ Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ թիմը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին»,– ասել է Քոչարյանը։


Նա նաև մեկնաբանել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները՝ երկրի քաղաքական դաշտից բոլոր երեք նախկին նախագահների հեռանալու անհրաժեշտության մասին։ Քոչարյանի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները քաղաքական ասպարեզից հեռանալու մասին դժվար իրագործելի են, քանի որ բոլոր նախկին նախագահներն ունեն իրենց քաղաքական կուսակցությունները, որոնք, այսպես թե այնպես, կմասնակցեն առաջիկա ընտրություններին։

«Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին։ Առաջին նախագահը կմասնակցի, թե՞ ոչ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը երրորդ նախագահն է։ ՀՀԿ-ն մասնակցել է բոլոր ընտրություններին։ Այս կապակցությամբ հարց է առաջանում՝ կուսակցության մասնակցությունը ընտրություններին նշանակո՞ւմ է նաև նրա առաջնորդի մասնակցությունը, թե՞ ոչ։ Իհարկե նշանակում է»,– պարզաբանել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահի խոսքով՝ ինքը, ի տարբերություն ոմանց, ուղղակիորեն հայտարարում է իր մասնակցության մասին, առանց «մոխրագույն կարդինալի» դերին հավակնելու, ով չի երևա, բայց, ըստ էության, կկառավարի բոլոր քաղաքական գործընթացները՝ կայացնելով առավել կարևոր որոշումները։

դիտվել է 856 անգամ
Լրահոս
Միքայել Սրբազանը այլևս ձեր եղբայրը չի, դուք նրան փոխեցիք ժամանակավոր իշխանավորների հետ․ Մելքոնյան Երուսաղեմի միաբանները լիակատար աջակցություն են հայտնում Մայր Աթոռին և Վեհափառին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում այս անգամ չի զեղչվել Վեհափառի անունը, մատուցվել է կանոնավոր պատարագ Ցիկլոնի ներթափանցմամբ սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ Քահանա Մուշադյանը զեղչեց Վեհափառի և Միքայել սրբազանի անունները․ քաղաքացին վանկարկեց նրանց անունները Հայաստանում տիրող ու խորացող ամենաթողությունը պարունակում է լրջագույն վտանգներ․ «Հայրենիք» Առաջին քրիստոնյա ազգի կիրակնօրյա լրահոսը յուրաքանչյուր հավատավոր մարդու խենթության հասցնող է․Մելոյան Պարեկները հեռացրել են Գյումրիի համայնքապետարանի շենքի վրայից սրբազանների պաստառը Քաղաքացիներին բերման են ենթարկում․ Ի՞նչ իրավիճակ է Գյումրիում «Հատ-հատ կտեսնես ոնց են հարազատներին թաղում», «Աստված սաղ դեմդ կբերի». գերլարված իրավիճակ Դաժան տեսարան էր...պատմությունից օտար զավթիչների ասպատակումը ես հենց այդպես եմ պատկերացրել... Կուզի Նիկոլ էղնի, ով կուզի՝ էղնի, սա սրբապղծություն է․ քաղաքացիները վրդովված են, նրանց թույլ չեն տալիս մտնել Յոթ վերք Բենթլիով շրջող Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը Փաշինյանի հետ մասնակցում պատարագի կապարակնքված Յոթ Վերք եկեղեցում Թեմի ոչ մի քահանա չհամաձայնեց դավաճանել, Արարատ քահանա Օրդոյանին «փուռը» տվին․ Նիկողոս Հովհաննիսյան Եթե մենք զեղչում ենք՝ անեծքի տակ ենք ընկնում․ Հուսիկ քահանա Գրիգորյան Տավուշում 4-րդ դասարանի աշակերտները ծեծի են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Ովքեր են ներկա Փաշինյանի հրավիրած պատարագին (լուսանկարներ) Քաշքշուք, հրմշտոց. Փաշինյանը իր «զորքով» և շրջիկ խմբով ժամանեց Յոթ Վերք «Ամոթ է, էս ինչ եք սարքել մեր Սուրբ Եկեղեցին», «գնա ստեղից». վեք եկեղեցու բակում Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելո՞ւ Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը «Եկեղեցու կանոնական ներխուժում կամ եպիսկոպոսական իրավասության ոտնահարում»․ Սամվել դպիր Գրիգորյան Գյումրու մանկապարտեզների, դպրոցների, երաժշտական հիմնարկների աշխատակիցներին ստիպել են ներկայանալ պատարագին Փաշինյանն իրեն աջակցող բարձրաստիճան հոգևորականներին հետը տարել է Գյումրի Գետինը մտնիս հազար անգամ, տականք. Մարդիկ իրանց մեռելներին ու շիրիմները թողած իրենք իրենց խղճի դեմ են դուրս եկել Փաշինյանի «ժամանցը» օկուպացված Յոթ Վերքում ապահովում է Արմավիրի թեմից Մկրտիչ քահանա Մուշադյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am