Սերժ Սարգսյանի դրսի հեռահար պլանները

Երևանում մեկնարկել է տարեկան՝ «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Դեկտեմբերի 18-ին Հայաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը: Նրան հյուրընկալելու են նախագահ Սերժ Սարգսյանը, Պնախարար Վիգեն Սարգսյանը և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանն ու ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները բանակցություններ են վարում ռազմատեխնիկական համագործակցության շուրջ, և առաջիկայում տեսանելի արդյունքներ են լինելու, երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: «Մեր եվրոպական գործընկերների հետ համագործակցության օրակարգային հարցերից մեկը, երկկողմ ձևաչափը նկատի ունեմ, նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է: Դա չի սահմանափակվում միայն զենք-զինամթերք գնելով, այլ ունի իր շատ տարբեր բաղկացուցիչները՝ նույն տեխնոլոգիական համագործակցություն, տարբեր համատեղ մշակումներ, ձեռնարկություններ և այլն»,- ասել է Լևոն Այվազյանը: Այլ մանրամասներ նա չի հայտնել է, միայն բավարարվել է ՆԱՏՕ-ի անդամ երկու պետության հետ համագործակցության օրինակներ նշելով․ «Օրինակ՝ Լեհաստանի հետ մենք ունենք համատեղ հայ-լեհական ձեռնարկություն, որը Հայաստանի Հանրապետությունում գործում է, Հունաստանի հետ ունենք համատեղ ձեռնարկություն ստեղծելու և աշխատեցնելու բավական մեծ փորձ: Այս ուղղությամբ բանակցություններ են վարվում տարբեր պետությունների հետ, և կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ավելի լավ, տեսանելի արդյունքներ կունենանք»: Ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի ու Լեհաստանի համագործակցությունն արդեն մի քանի տարվա փորձ ունի: 2014 թ․ հոկտեմբերին բացվեց «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը: Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա ստեղծված այդ ընկերությունը զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ, բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ, ինչպես նաև թողարկում է սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր և այլն: Այն որ, օրինակ՝ Վարշավայի հետ համագործակցության շրջանակում Երևանը կարող է չբավարարվել ձեռք բերվածով, պարզ դարձավ այս սեպտեմբերին, երբ Հայաստան էր այցելել Լեհաստանի փոխարտգործնախարար Բարտոշ Չիխոցկին: Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց՝ Վարշավան Երևանին առաջարկել է ռազմական նոր տեխնոլոգիաներ, որոնց հիման վրա լեհական կողմը պատրաստ է այստեղ արտադրություն հիմնել: «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում, միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի առաքելություններին Հայաստանը ներկայումս մասնակցում է, համապատասխանաբար՝ 121 և 35 զինվորականներով: «Այս տարի նույնպես մեր մասնակցությունը նույն ծավալով շարունակվել է, մեր քաղաքական որոշումն այն է, որ դա շարունակվի նաև հաջորդ տարիների ընթացքում», նշել է ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը: Այդ առաքելություններին մասնակցելուց զատ, Հայաստանն ու Հյուսիսատլանտյան դաշինը համագործակցում են ռազմական կրթության ու վերապատրաստման, ինչպես նաև հայկական զինված ուժերի խաղաղապահ բրիգադը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Հարցին՝ ԱՄՆ-ի ՊՆ-ի միջոցներով Զառ գյուղում կառուցվող խաղաղապահ բրիգադի ուսումնավարժական կենտրոնն ի՞նչ նոր հնարավորություններ կբացի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը պատասխանել է. «Կենտրոնի կառուցումն իրականացվում է հայ-ամերիկյան ծրագրերի շրջանակներում՝ երկու երկրների ներդրման արդյունքում, որի նպատակն է ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն: Հեռահար նպատակ ունենք. ունենալ խաղաղապահ գործողությունների վարժանքի կարողություններ: Մինչ օրս մեր խաղաղապահներն իրենց վարժանքներն անցկացնում են արտերկրում: Այդ ուսումնական կենտրոնի վերջնական կառուցումից հետո միգուցե այն սերտիֆիկացնենք և դառնա միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն: Արդեն հաջորդ տարի կենտրոնում կանցկացնենք զորավարժություն: Մեր խաղաղապահ կարողությունները գնահատման գործընթաց են անցնում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, և հերթական փուլը կանցկացվի այդ կենտրոնում»: Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերություններն, այսպիսով, տպավորիչ հունում են, և դատելով ՀՀ իշխանությունների հայտարարություններից՝ խորացման և զարգացման միտում ունեն: Ունենալ խաղաղապահ գործողությունների վարժանքի կարողություններ, ուսումնական կենտրոնի վերջնական կառուցումից հետո՝ միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոնի սերտիֆիկացում, իսկ հաջորդ տարի՝ խաղաղապահ բրիգադի ուսումնավարժական կենտրոնում՝ զորավարժությունների անցկացում: Սրանք, բավական, նշանակալի քայլեր են, որոնք կարող է ՀԱՊԿ-ական Հայաստանն իրագործել: Սերժ Սարգսյանին, այսպիսով, հաջողվում է թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ-ի և թե՛ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կառուցել՝ «և-և»-ի շրջանակներում: Իրականում, նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը ռեալ հնարավորություն է ստացել դիվերսիֆիկացնել արտաքին հարաբերությունները: Մենք հիմա մի փուլում ենք, երբ ընձեռված հնարավորությունները կարող ենք ի շահ Հայաստանի ու Արցախի ծառայեցնել: Թամար Բագրատունի

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am