Նոր բացահայտում եմ անում Ծիծեռնակաբերդի շուրջ՝ կրիմինալ-գործակալական աշխատանքների թեմայով. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով.

ԹԵՄԱ ԿԱ ԹԵՄԱ

Այսօր աչքովս ընկավ, թե ինչպես քպ-ական նեղքիթ կապիկների դասից ոմն Տարոն Չախոյան փորձեր է կատարել աշխուժության նշաններ ցույց տալ Ծիծեռնակաբերդում պետական մակարդակով իրականացված վանդալիզմի թեմայի շուրջ ու ինքնահաստատվելու նոր ճիգեր էր գործադրել մեյդան գալու համար, «թե բա ու՞ր են քննադատողները եկան, աղմուկ բարձրացրեցին ու կորան» ձևակերպումներով:

Ընդհանրապես, եթե նկատել եք, քպ-ականներին ու նրանց համակիրներին խիստ հատուկ է «մոռացկոտությունն» ու առկա անհերքելի փաստերն ու ապացույցները մի կողմ թողնելով, ցանկացած «վտանգավոր» թեմա նորից սկսելու հակումը:

Հիմա նոր բացահայտում եմ անում Ծիծեռնակաբերդի շուրջ՝ կրիմինալ-գործակալական աշխատանքների թեմայով:

«Հիմնավերանորոգում» անվան տակ իրականացված ոճրագործությունը կասեցնելու, հանրային քննադատության ու նախագծի վերանայման պահանջի ժամանակ քար լռություն էր պահպանում հիմնական ու գլխավոր անձը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոն Գևորգյանը, որին 2018 թ. հունիսի 15-ին Նիկոլ Փաշինյանի հրամանագրով ստեղծված Հոգաբարձուների խորհուրդն ընտրեց խորհրդի նախագահ և մինչ օրս այդ պաշտոնին է:

Հուշահամալիրի հիմնավերանորոգման պատվիրատուն, ինչպես տեսնում եք նախագծային փաստաթղթից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամն է ու առաջին անձանցից մեկը, ով պետք է արձագանքեր ու հաշվետու լիներ տեղի ունեցածի կապակցությամբ, հենց Ռայմոնդ Գևորգյանն է: Սակայն, ինչպես տեսանք, նա բացակայում էր տեսադաշտից և մինչ օրս լռում է, այնպես, ինչպես լռում են ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներ Վլադիմիր Վարդանյանն ու Հրանուշ Խառատյանը, ովքեր Ռայմոնդ Գևորգյանին ընտրողներից են եղել:

Այս ստահակ կերպարը հայտնի նրանով, որ 2015 թվականին ամեն կերպ փորձում էր խափանել Փարիզի քաղաքապետարանի շենքում ՀՑԹԻ-ի հավաքածու հիման վրա բացառիկ ցուցադրության կազմակերպումը և երկու անգամ ստիպված էի չնախատեսված ծախս անել, մեկնել Փարիզ և ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ կասեցնել սրա խափանարար գործունեությունը: Այդ ցուցադրության կապակցությամբ Ռայմոնդ Գևորգյանը տասնյակ գիտնականների ներկայությամբ հայտարարեց, որ «Փարիզում իրենք Հայաստանի կարիքը չունեն և որ մենք հանգիստ թողնենք իրենց»:

Այնուհետև մի խումբ նրա գլխավորությամբ մտել էր Փարիզի քաղաքապետարան և պահանջել էր, որ «թույլ չտան Երևանից որևէ ցուցադրություն կազմակերպումը Փարիզում»: Այս մասին տեղեկացա Փարիզում ՀՀ դեսպանատան աշխատակիցներից:

Այդ ցուցադրության անցկացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2013 թվականին իմ և Փարիզի քաղաքապետի միջև՝ վերջինիս Երևան կատարած այցի ժամանակ:

Հիմա Տարոն Չախոյանին հավեսով չախելուց առաջ, ձևակերպում եմ կարևոր մի հանձնարարություն. դիմում ես ԱԱԾ ու տեղեկանում ես, թե քանի թուրքական կազմակերպություններում է Ռայմոնդ Գևորգյանը ներառված որպես հոգաբարձուների խորհրդի անդամ, այնուհետև լարում ես մաթեմատիկական գիտելիքներդ ու հաշվում ես, թե 2018 թվականից սկսած քանի անգամ է Ռայմոնդ Գևորգյանը հատել ՀՀ սահմանը և քանի անգամ Թուրքիայինը: Չմոռանաս այդ տվյալները ամենայն ճշգրտությամբ հրապարակել, քանի որ շատ շատերին հետաքրքիր կլինի այդ տեղեկությունը:

Բուն թեմայի կապակցությամբ, եթե հետաքրքիր է, իմացի, որ հիմա նյութեր են պատրաստվում ԿԳՄՍ նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ հրապարակված չորս կետերով: Վանդալիստական բնույթի աշխատանքները դադարեցվել են հանրային ճնշման տակ ու չեն շարունակվի այն նախագծով, որը դու ու քեզ նմաններն անվանում են «հիմնավերանորոգում»: Եթե չհասկացար, կարող եմ կրկնել ու բացատրել, թե ի՞նչ է նշանակում աշխատանքների դադարեցում ու հաստատված նախագծի վերանայում:

ՀԳ. Ոնց չեմ սիրում, երբ պստիկները խառնվում են մեծերի խոսակցություններին…

 

դիտվել է 527 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am