Հարցրեցի՝ քանի՞ հոգի։ Մի թղթի կտորի վրա գրեց 23 ու արագ ջնջեց։ Երկինքը փուլ եկավ․․․

ԱԺ պատգամվոր Արթուր Խաչատրյանը գրում է․

«5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․

Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա 4-5- կողմերն էր։ Արդեն միջանցիք պարզ էր, որ վատ լուրեր էին եկել պատերազմից։ Էլի զոհեր ունեինք։ Ովքեր էին, քանի հոգի, հայտնի չէր։ 3 օր առաջ հուղարկավորել էինք Գեղամին, արդեն ստացել էինք Մհերի զոհվելու բոթը։ 6-ի կողմերը բարձրացա ֆրանսիական համալսարան։ Դաս ունեի։ Չեմ հիշում ինչպես դասն անցկացրեցի ու հետ իջա գրասենյակ։ ԳՄ սենյակում մեռելային լռություն էր։ Մոտեցա Սպարտակին։ Հարցրեցի՝ քանի՞ հոգի։ Մի թղթի կտորի վրա գրեց 23 ու արագ ջնջեց։ Երկինքը փուլ եկավ։ Ովքեր էին, դեռ պարզ չէր։ Եկավ ընկ․ Հրանտը։ Ասացի, որ գոնե հիմա պիտի ինձ թողնի, որ գնամ։ Ուղարկեց, որ տղերքի վերադարձը կազմակերպեմ։

Տղերքը մնացել էին միջդիրքային տարածությունում։ Սպասում էին, որ հրադադար հայտարարվի, որ կարողանան հանեն։ Հրադադար չհայտարարվեց։ Հետո, շատ ավելի ուշ լուր տարածվեց, որ հրադադարի ու պատերազմը դադարեցնելու առաջարկը Նիկոլը մերժել էր։ Չգիտեմ․․․ Կգա ժամանակը, կպարզվի։ Մի քանի օր սպասելուց հետո, տղերքը գիշերը դուրս էին եկել դիրքերից ու հանել ընկերների աճյունները։ Ու նաև մի բուժակի մարմին․ ուսին բժշկական պայուսակ կար։ Ո՞վ էր, ոչ ոք չգիտեր։ Հայ զինվոր էր։ Կամուֆլյաժի տակ կարմրա-մանուշակագույն սվիտեր էր հագել։ Դա եմ հիշում։

Աչքիս առաջ է Ստեփանակերտի մորգը։ Իշխանյան Դավթի հետ գնացի։ Տղերքին արդեն բերել էին։ Չպատմեմ․․․ Հերթական օդային տագնապը հայտարարեցին։ Ոչ ոք ոչ մի տեղ չգնաց։ Մորգը ռմբապաստարան չուներ։ Բակում կանգնած ծխում էինք։ Էդոն ու Սիմոնն էին մտել: Եկավ Լեռնիկը։ Բարեկամներից մեկին էին բերել։ Հետո էլի ծանոթ մի ղարաբաղցու տեսա։ Մտնում էին ներս՝ դիակները ճանաչելու։ Սարսափելի էր։ Բժիկը մոտեցավ։ Ժամանակից շուտ ծերացել էր։ Ակնոցներն եմ հիշում։ Աչքերը փախցնելով ասաց․

– Մեքենա չունենք, կհամաձայնվես, որ մի մեքենայով Գորիս տեղափոխենք։

– Միասին են եկել, միասին էլ հետ կգնան․․․

Մի ՈՒԱԶ էր ընդամենը։ Առաջին խմբին ուղարկեցինք։ Գորիսի տղերքը դիմավորեցին։ Հաջորդ առավոտ, երկրորդ խմբի հետ շարժվեցինք տուն։

Գորիսի մորգը․․․ Ըստ մարզային դիահերձարանների բաշխումը։ Մեծ մասը Պռոշյանից էին։ 17 հոգի։ Սպիտակ պարկեր վրան սև մարկերով գրած «դաշնակ»։ Նաև անհայտ բուժակը, ում հասցրեցինք Մեծամորի մորգ․․․»

դիտվել է 1457 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում. Թրամփ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համար Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է «Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ․ սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է. Ռոբերտ Ամստերդամ Բաքվում գերիների վիճակը սարսափելի է․․․ Փաշինյանը պետք է հենց հիմա կոնկրետ պատասխան տա․ Դանիելյան (video) Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները «Սկսեցիիի՜՜՜ն իրար ծեծելը․․․ ճիճուները հրեշներ են դարձել, ախորժակները բացվել է»․ Նարե Սոսե (video) «Մենք էշ չե՛նք»․ Պուտինի համբերության բաժակը լցվել է (video) ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու Գագիկ Ծառուկյանից մեծ գողություն են արել․․․ Փաշինյանը գիտի՝ էս հարցն ուր է հասնելու․ Ծառուկյան (video) Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Ավետ Կոնջորյանը 2022 թ-ին ինձանից պարտքով փող էր խնդրում, հիմա էդ 65 մլն-ը, էդ շքեղ, գերշքեղ տները նրանց որտեղի՞ց. Թաթուլ Ասիլյան Մեկ տարուց ավել անազատության մեջ գտնված ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խոսքը (video) Արտառոց դեպք Երևանում. 42-ամյա տղամարդը մեղադրվում է տանը անհատական պարապմունքի ժամանակ 9-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ «Էս մակարդակի դավաճանությունը չի՛ ներվելու․ գիտե՛ն, որ գալու է իրենց ժամանակը»․ Հովհաննես Իշխանյան (video) Ինչու է Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» խմբակցությունը տորպեդահարում Արցախի ԱԺ նախագահի ընտրության գործընթացը Ռուբեն Ռուբինյանը շարունակում է ազատվել Ալեն Սիմոնյանի կադրերից Փաշինյանի հետ զրույցից հետո Պուտինը շատ վտանգավոր հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am