Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է.շտապօգնություն է եկել
Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, այսօր շտապօգնություն է եկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տաթև Սողոյանը։
«Հրմշտոցից հետո նա իր կրծքավանդակի շրջանում հարված է ստացել։ Իմ կողմից գործի նյութերին կցվել են նաև Արսեն Ղուկասյանի մի շարք ծանր հիվանդությունների մասին նյութեր։ Նա հաշմանդամություն է ձեռք բերել 44–օրյա պատերազմից հետո` 2 անգամ սրտամկանի ինֆարկտ և մեկ անգամ ինսուլտ է ստացել, 3 անգամ ստենտավորվել է:
Տեղի ունեցած քաշքշուկի հետ կապված նա ուղղակի վրդովված է եղել ու այդ մասին նա մանրամասն ցուցմունքներ է տվել։ Հիմա ուղղակի իրավապահ համակարգը մատի փաթաթան է սարքել խուլիգանության հոդվածը ու ամեն մի հրմշտոց այդ հոդվածի տակ է դնում։ Իմ վստահորդի կողմից շշեր չեն նետվել, անգամ եթե նետվել են, ապա ոչ ծառայողների ուղղությամբ»,– նշեց փաստաբանը։
