CPS բենզալցակայանի աշխատակցի վրա կրակողը Նորքի թաղապետի 28-ամյա ազգականն է

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Վիգեն Մեսրոպյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Shamshyan.com-ի տեղեղեկություններով՝ նշված քրգործը հարուցվել է երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի վրա գործող CPS բենզալցակայանի աշխատակից, Երևան քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 20-ամյա Լևոն Գաբրիելյանին հրազենային վնասվածք պատճառելու փաստով։ Նույն օրը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են կասկածյալի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Նորքի 2-րդ փողոցի բնակիչ՝ 28-ամյա Երջանիկ Գրիգորյանն է, ով վիճաբանության մեջ է մտել բենզալցակայանի աշխատակցի հետ, այնուհետև իր մոտ պահվող դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակել է Լ. Գաբրիելյանի ոտնաթաթին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հորեղբոր տղան է, իսկ նշված բենզալցակայանը պատկանում է Գոռ Ալոյանին, ով աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ դեկտեմբերի 15-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արմենակյան փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր էր ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժի պետ, Արդարադատության գնդապետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Քննիչներն ու Ոստիկանության փորձաքրեագետները բենզալցակայանի գրասենյակային հատվածում տեղազննություն էին կատարել և պատի վրա հայտնաբերվել էր կրակոցի հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ 1 հոգի աջ ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am