Դավիթ Գրիգորյանը կրկին դատավոր է նշանակվել․ այս անգամ Կոտայքի մարզում
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 3-ին հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Գրիգորյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի ԲԴԽ-67-Ո-129 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասվում է հրամանագրում:
Հիշեցնենք, որ դատավորը հայտնի է մի քրեական վարույթով, որով արդեն իսկ արդարացվել է, իսկ գործը՝ կարճվել։
Նշենք, որ նրա նկատմամբ գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ դատավորը 2019թ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։
Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է։
