ՀԱՄԱՍ-ը համաձայնել է վերադարձնել պատանդներին. Իսրայելը կդադարեցնի Գազայի ռմբակոծությունը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի պատանդներին ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելին ասել է դադարեցնել պաղեստինյան անկլավի ռմբակոծությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։

«Հիմնվելով ՀԱՄԱՍ-ի տարածած հայտարարության վրա՝ կարծում եմ՝ նրանք պատրաստ են տևական խաղաղության։ Իսրայելը պետք է անմիջապես դադարեցնի Գազայի ռմբակոծությունը, որպեսզի կարողանանք ապահով և արագ կերպով դուրս բերել պատանդներին։ Այս պահին դա անելը չափազանց վտանգավոր է։ Մենք արդեն քննարկումներ ենք անցկացնում մանրամասների վերաբերյալ», – գրել է Թրամփը։

Այնուհետև Truth Social հարթակում Թրամփը նաև տեսանյութ է տարածել, որում շնորհակալություն է հայտնել Կատարին, Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Հորդանանին իրենց աջակցության համար։ԱՄՆ նախագահը ՀԱՄԱՍ-ին մինչև հոկտեմբերի 5-ն էր ժամանակ տվել՝ ընդունելու 20 կետից բաղկացած իր ծրագիրը, այլապես խոստացել էր, որ կլինեն լուրջ հետևանքներ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ երկիրը պատրաստվում է «անմիջապես գործի դնել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի առաջին փուլը՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի արձագանքի։

Իսրայելական կողմը հայտնել է, որ կշարունակի լիովին համագործակցել նախագահ Թրամփի և նրա թիմի հետ պատերազմն ավարտելու համար։ BBC-ն նշում է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իր մոտ պահվող պատանդներին, սակայն խնդրել է լրացուցիչ բանակցություններ ամերիկյան առաջարկի որոշ կետերի շուրջ։

Շարժումը հայտնել է, որ կփոխանցի Գազայի հատվածի կառավարումը «տեխնոկրատներից» բաղկացած պաղեստինյան մարմնի և կվերադարձնի բոլոր պատանդներին՝ «ինչպես ողջ մնացած, այնպես էլ մահացած»։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է Իսրայելի վրա 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով զոհվեց 1200 մարդ, 250 մարդ գերեվարվեց։

ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 50 պատանդ, որոնցից, ամենայն հավանականությամբ, ողջ է մնացել միայն 20-ը։Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 66 000-ը։ Վիրավորների թիվը մոտենում է 170 000-ի։ Անկլավում 450-ից ավելի մարդ մահացել է սովից։

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Խաղաղ պայմաններում 5-րդ մահը բանակում՝ 4 ամսվա ընթացքում․ «Ազատություն» Իսրայելը Լիբանանում շտապօգնության խմբեր է թիրախավորել․ կան զոհեր և վիրավորներ «Ուժեղ Հայաստանից» արդեն 15 անձ են բերման ենթարկել․ փաստաբանները չեն կարողանում նրանց հետ հանդիպել Անդրադարձ է կատարվել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման և այդ ոճրագործության հետևանքներին «Փաշինյա՛ն, էդ քո տված 10 հազարի վրա դնում եմ 20 հազար ու շպրտում երեսիդ». քաղաքացի (video) Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակում. ձերբակալվել է պատասխանատուն «Ուժեղ Հայաստան». Առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Թրամփը խնդրելու է Պուտինին․ Պուտինը կգնա՞ կոշտ քայլերի․ Հայկ Այվազյան (video) ՀՐԱՏԱՊ․ բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստանի» կին թեկնածուի և համակիրների․ Գոհար Մելոյան (video) Ներողամտությունը սիրո գործնական դրսևորում է, ատելությունը՝ չբուժված վերք. Հայր Իսահակ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի հարցում միասնական դիրքորոշում ունեն Ամեն ինչ թանկ է, թոշակը տալիս ենք կոմունալների՝ պրծնում է. քաղաքացիների բողոքները (video) Վթարվել է ջրատարը, մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից նոր զոհեր կան Հայտնաբերվել է մայթին կայանած Lexus-ը Ահազանգ․ Նոր Նորք Վիլնյուսի 107 շենքի բակում համաճարակի օջախ է Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ #ՈՒՂԻՂ. ԱԺ-ում երեկ Նիկոլն իրեն կորցրել է. «համբալաշոուներն» արդեն պայթում են. պահեստազորի գնդապետ (video) Օպերատիվ տեղեկությունը հավաստի էր Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Ընտրվել է Դավիթ Խաչատրյանը Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ եւս 2 հանգամանք կա. Գոհար Մելոյան ՌԴ տիեզերական կարողությունների աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am