Բաքուն Շուշին ներկայացնում է որպես իսլամական քաղաքակրթության խորհրդանիշ

Monument Watch. 2025 թվակիանի օգոստոսի 25-29-ին Բերձոր քաղաքում տեղի է ունեցել «ԱՊՀ երկրների երիտասարդական ճամբարը», որին մասնակցել են հյուրեր Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Թուրքմենստանից (https://culture.gov.az/az/news/news-detail/lacinda-mdb-olkelerinin-gencler-dusergesinin-baglanis-merasimi-olub/2750)։ Միջոցառման փակման արարողությունը դարձավ Ադրբեջանի մշակութային և գաղափարական քաղաքականության ևս մի դրսևորում։ Այս միջոցառումը ներկայացվում էր որպես երիտասարդական, կրթական և մշակութային նախաձեռնություն, սակայն իր բովանդակությամբ այն ընդգրկում էր քաղաքական նպատակ, քանի որ քաղաքը հռչակվել էր «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» և հենց այս փաստը ցույց է տալիս Ադրբեջանի որդեգրած մեխանիզմը՝ տարատեսակ տիտղոսների շնորհման միջոցով միջազգային հարթակներում ճանաչում հաղորդել այն տարածքներին, որոնք երկար տարիներ գտնվել են Ադրբեջանի վերահսկողությունից դուրս։ Միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովը նշեց, որ նախագիծը նպաստել է Բերձոր քաղաքի միջազգային ճանաչմանը, որը «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն» է։ Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ «օկուպացիայից ազատագրված» մյուս հողերի պես, Լաչինի շրջանում իրականացվում են լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր։ Նշվեց, որ Բերձոր քաղաքում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ երիտասարդների տաղանդների և հմտությունների զարգացման և նրանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպման համար՝ կինոստուդիա, ստեղծագործական կենտրոն, պատկերասրահներ և այլն, որոնք ըստ Մամեդովի հայտարարության մեծ նշանակություն ունեն տեղի «մշակութային միջավայրի վերականգնման» առումով (https://azertag.az/xeber/qarabag_universiteti_7_ci_turkoloji_yay_mektebine_ev_sahibliyi_edir__yenilenib__video-3695679?fbclid=IwY2xjawMJTaBleHRuA2FlbQIxMABicmlkETFjSTdzaGg2QW9LOTNzMEE3AR7qiBJwzCu3y1Nm1BYqq3wXn6CARIvxqxeGCyHRyIke05ELaLpXmQ-nyR_iIw_aem_jIvwuD4B1puk_TbZl6kcwA)։

Ադրբեջանի մշակույթի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ֆարուխ Ջումաևը հայտարարել է, որ երիտասարդական ճամբարը նպաստում է ԱՊՀ երկրների միջև մշակութային ինտեգրմանը ։Միջոցառման մասնակիցներին ցուցադրվել են տեսանյութեր՝ նվիրված Բերձորը որպես «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակելուն և երիտասարդական ճամբարին։

Բերձորի՝ որպես մշակութային մայրաքաղաքի հռչակումը իրականում հանդիսանում է քաղաքական գործողություն, որի նպատակն է վարչական և քաղաքական իշխանությանը տալ մշակութային արդարացվածություն և լեգիտիմություն (https://karabakh.edu.az/page/64/578)։

Ադրբեջանի մշակութային քաղաքականությունը վերջին տարիներին հետևողականորեն զարգանում է նույն տրամաբանությամբ՝ նախկինում հայկական բնակավայրերը ներկայացնել որպես ադրբեջանական և թյուրքական աշխարհի մշակութային և գիտական կենտրոններ՝ օժտված տարբեր խորհրդանշական տիտղոսներով։ Այդ նույն գործընթացի օրինակներից է Ստեփանակերտում անցկացված թյուրքագիտության ամառային դպրոցը, որը կազմակերպվել էր «Ղարաբաղի համալսարանի» նախաձեռնությամբ և Թուրքիայի և Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիաների մասնակցությամբ։ Թեև նախաձեռնությունը ձևականորեն ներկայացվում էր որպես գիտական, իրականում այն ևս ծառայում էր նույն նպատակին՝ Ստեփանակերտը վերածել «թյուրքական գիտական կենտրոնի», այսինքն՝ այն տեղադրել թուրքական քաղաքակրթական քարտեզի վրա՝ որպես ընդհանուր ժառանգության հանգույց։ Այդ նույն քաղաքականությունը տեսնում ենք նաև Շուշիի դեպքում, որը հռչակվել է իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք։ Այս որոշումը ևս ունի քաղաքական ենթատեքստ․ այն միտված է Շուշին ներկայացնել որպես իսլամական քաղաքակրթության խորհրդանիշ, դրանով իսկ վերաշարադրել քաղաքի պատմական ինքնությունը։

Ադրբեջանի կիրառած այս մեխանիզմը կարելի է բնութագրել որպես տարածքային վերահսկողությունը միջազգային ճանաչման վերածելու և պատմությունը վերաշարադրելու գործընթաց։ Տիտղոսների շնորհմամբ Ադրբեջանի քաղաքականությունհը փորձում է Արցախի քաղաքները ներառել իր պետական նարատիվի մեջ՝ դրանք ներկայացնելով որպես նոր «մշակութային մայրաքաղաքներ» և արդարացնել իր հաղթանակը։

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am