Դուք նպատակաուղղված պայքարում եք մեր ժողովրդի համար սրբություն հանդիսացող խորհրդանիշների դեմ. Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկ հակահայկականություն քարոզող թիվ մեկ հաղորդման հյուրը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար՝ Սարիկ Մինասյանն էր, ով հայտարարեց` «Նա, ով կմտածի, որ ես, իմ քաղաքական թիմը, մեր ընկերներից որևէ մեկը Հայաստանը մտադիր է տանելու վիլայեթացման, նա թրքահպատակ, ռուսահպատակ ստրուկ է»։

Այսպիսի անհեթեթ և ապազգային հայտարարություւնները վախի և թուլության հետևանք են: Ես չեմ մտածում.
Ես ասում եմ՝ ուղիղ և փաստացի.
-Ձեր քաղաքական թիմը հանձնեց Արցախը։
-Ձեր իշխանությունը դավաճանեց արցախահայությանը, հազարավոր մարդկանց թողնելով հայրենազուրկ։
-Դուք նպատակային կերպով պայքարում եք հայի ինքնության դեմ:
-Դուք և ձեր թիմակիցները համառորեն ու բացահայտ աջակցության դրսևորումներով որդեգրել եք թուրք-ադրբեջանական օրակարգը։
-Ձեր թիմի կառավարման օրոք է, որ հոգևորականների նկատմամբ կիրառվում են քրեական հետապնդումներ և սրբազաններ են ապօրինաբար կալանավովում( Հա, եթե մոռացել եք հիշեցնեմ, որ Ձեր քաղաքական թիմի, ընկերների շնորհիվ է, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս շինծու քրեական գործի շրջանակներում գտնվում է անազատության մեջ):

-Դուք պայքարում եք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության և հասարակական դերի դեմ։ Սահմանափակելով և հարցականի տակ դնելով ազգային արժեքների պահպանման ինստիտուցիոնալ հիմքերը։
-Ձեր շարքերում կան մարդիկ, որոնք հրապարակայնորեն ուրանում են Հայոց Ցեղասպանությունը և հարցականի տակ դնում դրա ճանաչման փաստարկները։
-Ձեր դավաճանական քաղաքականությունը նպատակային կերպով կազմաքանդեց մեր բանակը, քայքայեց վստահելիության կապը զինված ուժերի և ժողովրդի միջև։
-Դուք նպատակաուղղված պայքարում եք մեր ժողովրդի համար սրբություն հանդիսացող խորհրդանիշների դեմ՝ ժխտելով պատմական հիշողությունը, ավանդույթները, եկեղեցական ու ազգային ինստիտուտները։
Ձեր թիմն այլևս չի ներկայացնում պետականություն։ Դուք ներկայացնում եք հակազգային համակարգ, որը իր գոյությունն ապահովում է խաբեությամբ, թշնամու շահերին ծառայելով, ազգային արժեքների փլուզմամբ և սեփական ժողովրդի դեմ մղվող գաղափարական պատերազմով։
Դուք կազմաքանդեցիք ամեն ինչ։
Դավաճանեցիք ձեր իսկ քաղաքացիներին։

Բացատրություն չտվեցիք ոչ մեկին, բայց շարունակեցիք պիտակավորել բոլորին։
Դուք չունեք այլևս բարոյական, քաղաքական կամ պատմական լեգիտիմություն։ Դուք կորցրել եք այն՝ նույն պահին, երբ ժխտեցիք ազգային արժեքները։
Սա վերջնագիծ է՝ պետություն ունենալու կամ չունենալու։

Լավ հիշեք՝ պատասխան տալու ժամանակը մոտ է։
Ոչ միայն քաղաքական ձախողումների, այլ՝ գիտակցված դավաճանության, ազգային ինքնության դեմ մղված պայքարի, բանակի կազմաքանդման, հոգևոր սրբությունների ոտնահարման և Արցախը հանձնելու համար»։

դիտվել է 213 անգամ
Լրահոս
The Sunday Times․ Եվրոպան կարող է կրճատել Ուկրաինային օգնությունը պառակտման պատճառով «Շարքային զինծառայողի կյանքը պետք է արժեք ունենա հրամանատարական կազմի համար». իրավապաշտպան Ո՞ր թիմը կդառնա Ա Սերիայի չեմպիոն․ առաջնության ֆավորիտները Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Վեհափառին․ «Մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին հարատև են» Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի Գեղարդավանք. Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան կարգ Բագրատ Սրբազանի հոր հանգատության համար Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2101»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վերջինը կողաշրջվել է Դատավոր Գարիկ Աբելյանը ծեծված ոստիկանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց․ «Իշխանություն» Ջնջիր համարս. Զլատանն ու Գվարդիոլան՝ Հալանդի անսպասելի կերպարանափոխության մասին Մի՛ եղեք միայն կյանքի սպառողները․ եղե՛ք կյանքի արարողները․ Մասյացոտնի թեմի առաջնորդը՝ երիտասարդներին Փրկարարները մարել են Գայի պողոտայում բռնկված ավտոմեքենայի հրդեհը Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործ է հարուցել Լարսի արդիականացումը կարող է փոխել ՀՀ տրանսպորտային կապերի ձևավորվող ճարտարապետությունը․ քաղաքագետ Աբովյան․ «Հայաստանը եղել է, կա և լինելու է հայերի ազատ ու անկախ պետությունը» «ՀայաՔվեն» հորդորում է իշխանություններին «ձեռքերը հեռու պահել» Անկախության հռչակագրից Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են շտապօգնության մեքենան և երեք ավտոմեքենա․ կան վիրավորներ Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում․ 75-ամյա վարորդը բախվել է ծառին, կա վիրավոր ՀՅԴ․ «Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է» Առեղծվածային մահ՝ Երևանում․ բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմինը Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի Քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը 36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am