Վրեժ կուսակցությունից

Ընտանեկան բռնության մասին բազմաչարչար օրենքը  թեժ քննարկումներից հետո ընդունվեց Ազգային ժողովում: Հայու գենի ու ավանդական արժեքների ջատագովները, որոնք օրենքը մարտահրավեր էին ընդունել որպես այդ գենի բնաջնջման, հայկական ավանդական ընտանիքի քայքայման հարցում, կարողացան հասնել նրան, որ նախնական նախագիծը արմատապես փոփոխության ենթարկվի, կլորացվեն սուր անկյունները, կռտվեն ոչ հայեցի դրույթներն ու այլն: Փոխվեց անգամ վերնագիրը եւ դարձավ ավելի խաղաղասիրական՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»։ Բայց  միեւնույն է, այս երկար ու ձիգ ոդիսականն էլ չհամոզեց ԱԺ որոշ պատգամավորներին, որոնք սկզբից մինչեւ վերջ ոտքերը  «գազին» դրած դատափետեցին օրինագիծը։ Հիշեցնենք, որ օրենքի նախագծին դեմ արտահայտվողների մի ստվար հատված էլ ՀՀԿ-ում կար, որոնց առաջամարտիկը ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն էր: Եթե վերջինս մինչեւ վերջ մնաց իր կարծիքին ու երկրորդ ընթերցման ժամանակ , ինչպես առաջինի, չմասնակցեց քվեարկությանը, քանի որ բաբուխանյանները ՀՀԿ-ին դեմ որեւէ գործողություն չեն անում, ապա շատերը նախագծի փոփոխությունից հետո  փոխեցին նաեւ իրենց դիրքորոշումը: Եւ այս համատեքստում ուղղակի անհավանական բան տեղի ունեցավ, ընդդիմադիր որոշ պատգամավորների պես  դեմ քվեարկեց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, որի անվան շուրջ վերջին շրջանում աղմուկը չի նվազում կապված պատգամավորի աղմկահարույց հայտարարության հետ: Զարմանալի է, որովհետեւ Հակոբյանը կողմ էր քվեարկել առաջին ընթերցման ժամանակ, իսկ առաջինից երկրորդ ընթերում կարծես թե արմատական փոփոխություններ չեն կատարվել, ընդամենը ընթացակարգային քննարկման է նախագիծը ենթարկվել:  Ի դեպ, առաջին ընթերցման ժամանակ քվեարկությանը ՀՀԿ-ից չէին մասնակցել Միհրան Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Շուշան Պետրոսյանը: Հակոբ Հակոբյանը քննարկումների ընթացքում առանձնապես աչքի չի ընկել իր ավանդական տեսակետներով ու հայու գենի պահպանմանմասին բոցաշունչ ելույթներով, ինչը  չես ասի Հայկ Բաբուխանյանի մասին: Եւ ուրեմն միթե պարոն Հակոբյանը հոգու խորքում հենց այդպիսին է եղել ու ՀՀԿ-ի միակ ավանդապաշտը, հայ ընտանիքի նվիրյալը վերջապես պոռթկաց ճիշտ ժամանակին: Բայց միգուցե Հակոբ Հակոբյանն ընդամենը իր նեղացածությունն այսկերպ հայտնեց հարազատ կուսակցության նկատմամբ, վրեժ լուծեց կուսակցությունից, որ իր համար օրհասական պահին նեցուկ կանգնելու փոխարեն մի բան էլ շիկացրեց հանրային կրքերը, հաստատեց իր մեղքը: Հիշենք Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, որն ասել էր թե պատրաստ է ներողություն խնդրել Հակոբյանի փոխարեն, ով հարվածի տակ հայտնվել էր թանկացումների մասին այս հայտարարության պատճառով «աղքատը քիչ է ծախսում, ու նրա մոտ սովորություն կա ինքնաբուխ խուսափել թանկացած ապրանքներից՝ ինքնապաշտպանության ինստինկտով»: Նրան մանդատից զրկելու գործընթաց է սկսվել, իսկ ՀՀԿ-ն կրկին մատը մատին չի խփում: Մնում է սպասել,թե  երբ Արփինե Հովհաննիսյանը կվերադառնա գործուղումից ու որտեղ կտանի Հակոբ Հակոբյանին նրան բացատրելու, որը որից հետո է: Շաբաթներ առաջ նա Ռուստամ Մախմուդյանին, որը հանդգնեց հրապարակային կարծիք հայտնել, որը լիովին չէր համապատասխանում ՀՀԿ-ի տարած գծին, տիկինը հրապարակային սաստեց նորաթուխ պատգամավորին ու ասաց, որ այդ ամենը կքննարկեն կուսակցական հարթակում: Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am