ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել դադարեցնել «Գրին քարտ»-ի վիճակախաղը՝ այն փոխարինելով արժանիքների վրա հիմնված ներգաղթով: Այս մասին նա հայտարարել է Վիրջինիա նահանգի ՀԴԲ ազգային ակադեմիայում իր ելույթի ժամանակ, գրում է Սպիտակ տան կայքը: «Վիճակախաղ կա: Դուք ընտրում եք մարդկանց: Ինչ է` կարծում եք, որ երկիրը մեզ տալիս է լավագույնների՞ն: Իհարկե ո՛չ:
«Այդ ի՞նչ համակարգ է: Նրանք ժամանում են վիճակահանության շնորհիվ: Նրանք մեզ տալիս են իրենց ամենավատ մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի նման: Շնորհավորում ենք, դուք Ամերիկայի Միացյալ Նահանգներ եք գնում: Այդ ի՞նչ համակարգ է»,- ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը հավելել է, որ իր վարչակազմը կոչ է արել Կոնգրեսին վերջ դնել այդ «շղթայական միգրացիային»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա: Դրան փոխարինող նոր համակարգը Միացյալ նահանգներ ներգաղթելու հնարավորություն կտա առավել կրթված և հմուտ անձնավորություններին:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը