Համակարգը խժռում է յուրայիններին

Իշխանության ներսում ուշագրավ պրոցեսներ են տեղի ունենում կապված բիզնես շահերի ու բախումների առումով: Արդեն ամիսներ շարունակ է մամուլը գրում է գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի ու արաղի արքա Սամվել Ալեքսանյանի հարաբերությունների մասին, որոնք թարսվել են բիզնես հողի վրա: Օղու բիզնեսի մոնոպոլիստ Ալեքսանյանը Սարոյանին մրցակից է տեսնում, քանի որ գեներալն էլ հարազատ Էջմիածին քաղաքում է գործարան դրել ու իր սանիկ Սուրիկ Խաչատրյանի հետ ուզում է Ալեքսանյանի հացին վայիս լինել:  Բանը հասել է նրան, որ գործարանում մեծ ներդրումներ արած գեներալն ու նախկին մարզպետը կանգնել են գործարանը փակելու առաջ, քանի որ Հայաստանի արաղի արքան նրանց դեմ փակել է բոլոր ճանապարհները: Իհարկե, թե Ալեքսանյանը, թե Սեյրան Սարոյանը, որոնց մտերմության մասին նախկինում բոլորն էին խոսում, չորով չեն հերքում, թե խնդիր ունեն իրար հետ, բայց տողատակերում իրար հեգնում են ցույց տալով իրականությունը:  «Գեներալի հետ հարաբերությունները շատ լավ են, որ դուք չխառնեք, մեր հարաբերությունները շատ լավ կըլնեն», ասում է Սամվել Ալեքսանյանը, ում խոսքից կարելի է հասկանալ, որ հիմա այդքան էլ լավ չեն այդ հարաբերությունները, իսկ, այ, եթե լրագրողները չլինեն ու չգրեն երբեմնի ընկերների բիզնես շահերի մասին ու այդ ամենն աննկատ անցնի, գուցե ոչինչ էլ չպատահի: Սեյրան Սարոյանը երեկ ամոթանք էր տվել թանկացումների պատճառ դարձած օլիգարխներին: Կան տեղեկություններ, որ նրա խոսքերն ուղղված են Սամվել Ալեքսանյանին: «Ստից խոսում են, ինքը ձեթ ծախող ա, կարագ ծախող չի: Չտեսա՞ք՝ մենք շատ մոտ ենք իրար հետ: Եթե դաժե ինքն էլ ա թանկացրե, իրան էլ ա վերաբերում, ի՞նչ կա»,- իր հերթին պարզաբանեց  Սեյրան Սարոյանը, նախ ասաց, թե Ալեքսանյանը ձեթ ծախողա, իրականում նույն Ալեքս գրիգ ընկերությունն է կարագի ներմուծման շուկայում գերիշխողը, սակայն  , ի վերջո, ասում է, թե ինչ է եղել՝ Ալեքսանյանին էլ է վերաբերվում: Անդրադառնալով տեղեկություններին, թե Ալեքսանյանը չի թողնում, որպեսզի իր օղիներն արտահանի, Սարոյանը ասաց. «Հլը մի հատ ընձի նայեք, ընձի ո՞վ կարա թողի կամ չթողի»:Հետո Սեյրան Սարոյանը հավելեց. «Ալեքսանյանը բիզնես չունի, ինքը խորհուրդ ա տալիս երեխեքին, չլսեցի՞ք մարդու տղեն լավ խորհուրդներ ա կարում տա, թողեք թող տա»,- ակնհայտ հեգնեց Սարոյանը, բայց շատ չանցած խոսքի մեջ չթաքցրեց զարմանքը.<<Ինչա, նոր իմացար, որ Սամվել Ալեքսանյանը բիզնեսմենա…հա… դիրեկտորներ ունի հիմա, , անգլիաներում սովորած խելոք երեխեք, բայց նախկինում ինքն էր չէ՞>> , միանգամից բոլոր խաղաքարտերը բացեց պաշտոնաթող գեներալը: Իրականում, եթե անկեղծ լինենք, ապա Ալեքսանյանի եւ Սարոյանի միջեւ խնդիրը ծագել է ակամայից: Որովհետեւ տխուր է, բայց փաստ Հայաստանի  ֆինանսական-տնտեսական ռեսուրսները տարիների ընթացքում  ամբողջությամբ բաշխվելով այժմ կենտրոնացել են  հաշված մարդկանց ձեռքում,  ու այդ պարագայում բնական է, որ  ցանկացածը, ով կփորձի բիզնես գործունեություն իրականացնել Հայաստանում ինչ-որ պահի կբախվի այդ գիգանտների շահերին ու բնականաբար խաղից դուրս կմղվի: Դրանցից մեկն անառարկելիորեն Սամվել Ալեքսանյանն է, անվիճելի առաջատարերից մեկը, ով կարող է իր ունեցած կարողությամբ Հայաստանում անգամ դրամավարկային քաղաքականություն թելադրել:  Բնականաբար լոկոմոտիվը Սամվել Կարապետյանն է:Եթե Հայաստանի տնտեսության մեջ նրա ներկայության շրջանակները շարունակեն ավելանալ այն դինամիկայով, ինչպես նկատվում է հիմա, ապա Կարապետյանը շատ շուտով կդառնա  Հայաստանի տնտեսության առանցքը, կամ պարզապես  տնտեսությունը: Ներկայումս նրա մենիշխանությունը էներգետիկ համակարգերի վրա է, Ալեքսանյանինը՝ արտադրության: Այնպես որ սա իշխանության ստեղծած համակարգային տնտեսությունն է, որը խժռում է նաեւ յուրային փոքր ձկներին: Անի Սահակյան  

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am