«168 ժամ» -ը գրում է.«Համամիտ եմ ՀՀ նախագահի հետ, ինքս ևս երբեք որևէ լուրջ տնտեսական հաշվարկ, փաստարկ չեմ լսել, թե ինչու պետք է Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Այդպիսի փաստարկներ իրականում կարելի է բերել: Այդ հաշվարկները չեն արվում, այլ պարզապես ուժերը, որոնք դեմ են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը, առաջնորդվում են իրենց քաղաքական կողմնորոշմամբ, հակառուսականությամբ, և այլն, և այլն: Հայաստանում հակառուսականության համար կան որոշակի պատճառներ, որոնք Ռուսաստանը ժամանակի ընթացքում փորձում է լուծել, բայց քաղաքականությունը բարդ արվեստ է. խնդիրները մեկ օրում չեն լուծվում, այդ խնդիրների կողքին մոռացվում է նույնիսկ այն դրականը, որը Հայաստանը ստանում է Ռուսաստանի հետ գործընկերության շնորհիվ՝ էժան սպառազինություն, էներգակիրներ, տնտեսական օգուտներ, բայց այս ամենը եկեք ԵԱՏՄ-ից զատ դիտարկենք, քանի որ ԵԱՏՄ-ն առանձին կառույց է, այն ունի իր զարգացման տեմպերը, և ժամանակը ցույց տվեց, որ լիովին պայմանավորված չէ Ռուսաստանի կամքով»,-«168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով Հայաստանում ԵԱՏՄ-ից հնչող դժգոհություններին և իշխող ուժի փաստարկներին: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն նոր ձևավորված տնտեսական կառույց է: Ըստ նրա՝ մինչ այս միության ձևավորումը բազմիցս է քննարկվել, թե ինչ ուղի պետք է անցնի այս միությունը կայանալու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը