Ստուգողական թեստ «Ծառուկյան» դաշինքի համար

Մինչ իշխանության ներսում 2018 թվականի վարչապետի հարցում կրքեր են բորբոքվում, ընդդիմությունը նոր ինտիգ է գցում նաեւ սեփական դաշտում։ «Ելք» խմբակցությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի այսօր հայտարարեց, որ նախագահի պաշտոնում առաջադրելու են պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Ծառուկյան» խմբակցությունը դեռ չի քննարկել «Ելք» դաշինքի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուին սատարելու հարցը։ Իր հերթին շտապեց պարզաբանել Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ «Մեր խմբակցությունում, երբ, որ այդ հարցի հետ կապված քննարկում տեղի ունենա՝ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»։ Էնֆիաջյանը նշեց, որ Արտակ Զեյնալյանին բարձր է գնահատում. «Ես Արտակ Զեյնալյանի անձը բարձր եմ գնահատում, նրա կարողությունները, հմտությունները, որակները, բայց սա այն հարցը չէ, այս հարթակում քննարկելու եւ ձեզ դիրքորոշում հայտնելու»,- եզրափակեց նա: Իհարկե, սա Ծառուկյան դաշինքի պաշտոնական տեսակետը չէ եւ հետաքրքրական է, թե ինչ է ասելու խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժը իր միակ գործընկերոջն այդ դաշտում, սակայն Ելք-ի քայլը խիստ հետաքրքրական է։ Խնդիրն այն է, որ Ելք-ը իրավասու չէ , չունի համապատասխան թվով մանդատ, որպեսզի կարողանա նախագահի սեփական թեկնածուն առաջադրի։ Իհարկե, նույնիսկ միասնական թեկնածուի պարագայում ընդդիմությունն ի զորու չի լինելու որեւէ բան փոխվել, քանի որ Հանրապետական-Դաշնակցական պարզ մեծամասնության շնորհիվ խորհրդարանը կընտրի ՀՀԿ-ի թեկնածուին, սակայն խնդիրը բոլորովին այլ տիրույթում է ։ 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով՝ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կամ 27 պատգամավորի ստորագրություն է հարկավոր թեկնածու ներկայացնելու համար։ Հետեւաբար բացի ՀՀԿ-ից, նախագահի թեկնածու կարող է առաջադրել միայն 31 հոգանոց խմբակցություն ունեցող «Ծառուկյան դաշինքը»։ Այսինքն նրանք առանց այս կամ այն աջակցության կարող են սեփական թեկնածուին առաջադրել։ Իսկ Ելք-ի դեպքում հարկավոր է այլ խմբակցություններից աջակցություն։ Այս պարագայում առնվազն կոռեկտ չէ, կամ անազնիվ է նման կերպ վերաբերվել ընդդիմադիր գործընկերոջ հետ։ Այսինքն մեկ քայլ առաջ ընկնել ու նախապես հայտարարել սեփական թեկնածուին՝ չունենալով համապատասխան մանդատ եւ ակնկալել աջակցություն։ Իհարկե, Ելք-ը կարող է նման կերպ վարվեր, եթե հարցը պաշտոնապես քննարկվեր Ծառուկյան դաշինքի հետ ու մերժումից հետո գնար վերջնաքայլի, միթե քննարկել է, մերժվել այդ դաշինքի կողմից, թերեւս՝ ոչ, այլապես կհայտարարվեր այդ մասին։ Ելք-ը ըստ ամենայնի հերթական ստուգողական թեստն է պատրաստել Ծառուկյան խմբակցության համար, որի իրական ընդդիմության հարցում կասկածները չեն վերանում։ Կարելի է չկասկածել, որ Գագիկ Ծառուկյանը մեծ խնդիրներ չի ստեղծելու իր համար վճռորոշ պահին համաձայնության է գնալու իշխանությունների հետ, եթե նույնիսկ պաշտոնապես չպաշտպանի էլ նրա թեկնածուին, ամեն դեպքում խոչընդոտներ չի ստեղծի եւ ազատ քվեարկության միջոցով կկարողանա այնպես անել, որ եւ «գայլերը կուշտ մնան, եւ ոչխարները ապահով»։ Իսկ Ելք-ը առիթը բաց չի թողնում ընդդիմադիր դաշտում իր դիրքերը ամրապնդելու քայլեր իրականացնել, ոչինչ , որ դրանք հեռու են «ռեալ պոլիտիկայից»։ Կա նաեւ երրորդ տարբերակ, Ծառուկյան դաշինքը կարող է սեփական թեկնածուն առաջադրել՝ ասելով ոչ իշխանությանն է պաշտպանում, ոչ ընդդիմությանը, սակայն, կգնա այդ քայլին, դժվար է գուշակել։ Անի Սահակյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am