Սեյրան Սարոյանի ակնարկը Վիգեն Սարգսյանի դեմ

Հանրապետական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը որոշել է կուսակցության «կինոյի տղան» դառնալ, կուսակցության համարձակն ինքն է, ինքը կարող է օլիգարխներին ամոթանք տալ շատ հարստանալու մոլուցքի ու թանկացումների համար, ինքը կարող է դառնալ աղմկահարույց կենսագրությամբ հայտնի գեներալների թիկունք, կարող է ասել այն, ինչ չեն կարող համարձակվել շատերը, մի խոսքով՝ իսկական կինոյի տղա։ Այսօր էլ նա խորհրդարանում շարունակեց նախորդ օրվա սերիան, որը նվիրել էր օլիգարխներին, ովքեր առանց գետինը մտնելու ու ամոթ անելու կեղեքում են ժողովրդին։ Հերթական սերիան նվիրված էր տխրահռչակ Հայկազ Բաղմանյանին, որին վերջերս ազատեցին պաշտոնից։ Բանակից նրա հեռացումն ինքնին դրական երևույթ է, քանի որ այդ մարդը պրոֆեսիոնալ հանցագործ է: Բանակում ծառայած յուրաքանչյուր ոք կհաստատի, որ գեներալն իր ծառայության ողջ ընթացքում առաջնորդվել էոչ մարդկային բնազնդերով, խոշտանգել ու ծեծել է բազմաթիվ զինվորների: Այս ամենի հետ միասին Բաղմանյանը անխնա կերպով տարիներ շարունակ թալանել է բանակը, դիզել անծայրածիր հարստություն, բայց ահա, կա մեկը ով կարող է անգամ Բաղմանյանի դեպքում վստահեցնել, թե այդ ամենը սուտ է․«Կարո՞ղ ա բանակի հաշվին ա հարստացել: Էդ շքեղ մեքենան իրան Մոսկվայի Ալիկն ա նվեր տվել: Մենք խի ընկերություն չունե՞նք, շրջապատ չունե՞նք, բա մեր դրսի ընկերներն ինչի՞ համար են: Կարող ա մեզ գրոշ էլ չտային, որ գեներալ ըլնեինք, բայց մարդիկ տեսել են, որ ծառայում ենք, գողություն չենք անում, ավազակ չենք, մեր ընկերները եկել են, ամեն հարցում մեզ պադերժկա են արել: Էսքան տարի մեր ընկերությունը դրսից գալիս, տեսնում են, որ 24 ժամ մենք ծառայել ենք: Էդ տղերքը մեզի տարբեր հարցերով օգնել են, որ, այո, բանակից բան չգողնանք: Ես ուրախ եմ, լյուբոյ զինվորական, եթե կողքից բզինես ունի, էլ զինվորի հացի վրեն կյանքում չի նայի», անամոթաբար փաստաբանություն է անում Սարոյանը ու հընթացս էլ զվարճանում․ «Իբր կարում են բյուջեն փակեն, մի հատ էլ թալանեն»: Ըստ Սարոյանի՝ պաշտոնյաները հարստանում են, որովհետև բիզնեսներ ունեն: «Որ հասել են ըտեղ, խելոք մարդիկ են, կարում են աշխատեն, բիզնես անեն»։ Դեռ ավելին Բաղմանյանին չեն ազատել․«Բաղմանյանը դեռ վաղուց էր ուզում դուրս գալ ծառայությունից: Դաժե ես եմ իրան ասել՝ դուրս մի արի: Էդքան տարի ծառայել ա էլի, հերիք ա, խոմ երկաթից չի: Բաղմանյանը լավ ծառայել ա, առաջին գծում միշտ կանգնած ա եղել։ Նրա ձեռն ի՞նչ կա, որ չարաշահում աներ: Մարտական պատրաստականության ի՞նչ չարաշահում կար», ոտքի վրա էլ Վիգեն Սարգսյանի կողմը քար նետեց գեներալը, ով Բաղմանյանի ազատման առիթով հայտարարեց․«Նրա ազատման պատճառը աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն ու թերացումն է»։ Ապրիլյան քառօրյայից հետո նման հայտարարություններ անելու համար, անշուշտ, առանձնակի ցինիկություն է հարկավոր։ Քանզի այդ օրերին, երբ տարածաշրջանում ամենամարտունակը հորջորջված բանակը հանրությանը երեւաց իր ողջ մերկությամբ , արդեն իսկ ակնհայտ էր, թե ինչ մասշտաբով էին թալանել ու դատարկել բանակը, սակայն գեներալիտետը պինդ պահեց իր ունեցվածքը ու սկսվեց համազգային օգնության մարաթոնը։ Իսկ մի անհամեստ հարց, ձեր այդ լավ «ախպերները» ինչի մի քիչ էլ բանակի մասին չեն մտածում, կամ նրանց ցուցաբերած օգնությունից ինչու ինքներդ բանակին «փայ» չեք հանում, չէ որ դուք այս բանակի գեներալներն եք, 24 ժամ ծառայել եք, իսկ բանակը դրա կարիքը շատ-շատ ունի։ Անի Սահակայան

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am