Ամերիաբանկը միացել է ՖինԹեք Արմենիա ասոցիացիային` որպես հիմնադիր անդամ

Ամերիաբանկը` որպես հիմնադիր անդամ, միացել է ՖինԹեք Արմենիա ասոցիացիային` դառնալով վերջինիս միացած առաջին բանկը: Ասոցիացիայի նպատակն է դառնալ ոլորտի առաջատար դերակատար` խթանելու ֆինթեք փոխգործակցությունը, նորարարությունն ու փոխակերպումը Հայաստանում և Հայաստանից դուրս:

ՖինԹեք Արմենիա ասոցիացիայի տեսլականն է տեղական և միջազգային գործընկերների միջոցով Երևանում ստեղծել համապարփակ ՖինԹեք հաբ: Ասոցիացիան աշխատում է ֆինանսատեխնոլոգիական ոլորտի ապագան կերտելու ուղղությամբ, որը ներառում է վճարային համակարգերը, կապիտալի շուկաները, արհեստական բանականության կիրառությունը ֆինանսական ծառայություններում, բլոքչեյնը և թոքենիզացիան, ապահովագրական և բանկային ոլորտների փոխակերպումը՝ տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

Միանալով ՖինԹեք Արմենիային` Ամերիաբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու ֆինանսատեխնոլոգիական ոլորտի զարգացմանը` ստեղծելով դինամիկ հարթակ արագ զարգացող ֆինթեք ոլորտի և շարունակաբար փոխակերպվող բանկային համակարգի միջև։ Բանկի փորձառու ղեկավարությունը ներգրավվելու է ՖինԹեք Արմենիայի հիմնական ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերում, ինչպիսիք են Բանկային փոխակերպումը, Ստարտափներն ու Վենչուրները, ՀՀ ԿԲ Sandbox-ը և Կրթությունը։

 

Արմինե Ղազարյան, Տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն, Տնօրինության անդամ.

«Որպես Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը՝ մենք շարունակաբար փոխակերպում ենք բանկային ոլորտը՝ համադրելով ֆինանսական փորձառությունը, առաջատար տեխնոլոգիաներն ու մարդակենտրոն արժեքները։ Մեր համագործակցությունը ՖինԹեք Արմենիայի հետ նպատակ ունի ձևավորել նոր գործընկերություններ, իրագործել համարձակ լուծումներ և առաջ մղել մեր առաքելությունը՝ բարելավելու մարդկանց կյանքի որակը։

Ամերիաբանկը պարզապես ֆինանսական կառույց չէ․ այն ֆինանսատեխնոլոգիական միջավայր է մարդկանց մասին։ Մեր պատմությունը նոր մտածելակերպի ձևավորման, մշակույթի զարգացման և արժեքների խթանման մասին է։ Մենք երբեք չենք դադարել լինել նորարարությունն ընդունող և մարտահրավերները հաղթահարող կազմակերպություն։ Այս համագործակցությունը մեր ֆինթեք ճանապարհի տրամաբանական շարունակությունն է, որը նպաստելու է ֆինթեք ոլորտի կայուն աճին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս»։

Սթեֆան Լուկաս, ՖինԹեք Արմենիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն.

«Ամերիաբանկի միացումը մեր` ՖինԹեք Արմենիա ասոցիացիայի ընդլայնվող հարթակին շրջադարձային իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային բանկային համակարգի ֆինթեք փոխակերպման մասնակիցների համար։ Ամերիաբանկի էկոհամակարգային լուծումները գերազանցում են դասական բանկային ծառայությունների շրջանակը՝ հանդես գալով որպես հարթակ, որը միավորում է տեխնոլոգիաները, նորարարությունը և ներդրումները։ Մենք վստահ ենք, որ Ամերիաբանկն էական ներդրում կունենա հայկական ֆինթեք շուկայի մասնակիցների գլոբալ ֆինանսական էկոհամակարգում ինտեգրման գործում և հակառակը՝ նպաստելով երկկողմանի զարգացմանը»։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

ՖինԹեք Արմենիայի մասին

ՖինԹեք Արմենիան Կովկասի առաջատար ֆինթեք, ԱԲ և բանկային հաբն է, որը գործում է` որպես դինամիկ հարթակ` համադրելով նորարարությունը և առաջ մղելով ֆինանսական տեխնոլոգիաների փոխակերպումը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Անդամակցությունների, գործընկերությունների, հետազոտության և զարգացման ուղղությունների, հանձնաժողովների և ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերի միջոցով ՖինԹեք Արմենիան կապում է կորպորացիաներին, կառավարություններին, ՀԿ-ներին, ակադեմիական հաստատություններին և ստարտափներին՝ խթանելով ֆինանսական ծառայությունների ոլորտի զարգացումը։ Այսպիսով, այն նպաստում է ֆինանսական նորարարական տեխնոլոգիաների, ԱԲ գործիքների և ՖինԹեք լուծումների ներդրմանը։

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Ջուլֆալակյան «Իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից․ Ռուբեն Մելիքյան Փաշինյանը «յաթաղանը» վերցրել ու ընկել է ժողովրդի հետևից․ Սևակ Խաչատրյանը՝ Լևոն Քոչարյանի տանից (video) Երեկ Փաշինյանն ուղիղ ասաց, որ Լևոնի երեխաները այս տունը չեն ստանալու․ հիմա 3 երեխաները տանն են (video) ՇՏԱՊ․ ԱԱԾ-ն ներխուխել է նաև Սիրուշոյին պատկանող Pregomesh (video) Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը կկալանավորվե՞ն․ փաստաբանի մեկնաբանությունը (video) Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ ԱԱԾ «Ալֆա» ջոկատը ներխուժել է Լևոն Քոչարյանի տուն․ ի՞նչ է կատարվում (video) Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են «Գլուխ չեն հանում» կամ դիտմամբ մոլորեցնում են․ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վիճակագրական մանիպուլյացիաները Ի՞նչ եղանակով են տարել Ռոբերտ Քոչարյանին․ Ագնեսա Խամոյանը՝ Քոչարյանի տանից (video) Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» և «Փլեյ սիթի» կենտրոնում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նիստ է հրավիրել Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի տանը․ Սեդրակ Քոչարյանին ևս տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե (video) Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանին տարել են ԱԱԾ․ մանրամասներ Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք» Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները. «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am