Ադրբեջանցի լրագրողը ռուսական հեռուստաալիքի եթերում փորձել է հարվածել հայ փորձագետին (տեսանյութ)

Թուրքական «Անադոլու» և «Իհլաս» գործակալությունների թղթակից, ազգությամբ ադրբեջանցի լրագրող ու վերլուծաբան Ֆուադ Աբբասովը ռուսական «Զվեզդա» («Звезда») հեռուստաալիքի եթերում իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր սրացման շուրջ քննարկման ժամանակ հարձակվել է հայ փորձագետ Սարգիս Ծատուրյանի վրա՝ փորձելով ծեծել նրան: Հեռուստաալիքի հաղորդավարուհին հարց էր հղել Աբբասովին Երուսաղեմի թեմայով՝ հետաքրքրվելով, թե արդյոք ճիշտ է այն տեսակետը, թե եվրոպական երկրները խուսափեցին աջակցություն ցույց տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը, քանի որ վախեցան իրենց երկրներում մահմեդական համայնքների և հատկապես թուրքական սփյուռքի լայնամասշտաբ ցույցերի անցկացումից: «Այո, հենց այդպես էլ կա, Թուրքիայում նույնպես անցել են Պաղեստինին աջակցող մի շարք ցույցեր, թեև դուք այն Եվրոպա չեք համարում: Դրանք որոշ երկրներում անցկացված ցույցերի նման զուսպ չէին, այլ շատ ավելի կոշտ: Ես ուզում եմ հանգստացնել հայ ու սիրիացի թուրքաֆոբ փորձագետներին, որոնք ամեն կերպ փորձում են նսեմացնել Թուրքիայի դերը», — ասել է Աբբասովը: Երբ ներկաներից Ծատուրյանը փորձել է հակազդել նրան՝ Աբբասովը սկսել է բղավել. «Երբ ես խոսում եմ՝ լռե՛ք»: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Աբբասովը նախ բղավում Ծատուրյանի վրա, այնուհետև վեր կենում ու արագ քայլում նրա ուղղությամբ՝ փորձելով հարվածել: Ծատուրյանը դիմադրություն է ցույց տալիս ադրբեջանցի լրագրողին, նույն պահին կոնֆլիկտին միջամտում է մեկ այլ ռուսաստանաբնակ հայազգի փորձագետ Գևորգ Միրզայանն ու փորձում բաժանել վիճող կողմերին:    

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am