Դուք պաշտպանական իրավունքը խեղկատակության եք վերածել. Հայկ Ալումյան

Մարաշի զինված խմբի գործում այսօր որպես ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի պաշտպան ներգրավված փաստաբան Նարինե Ռշտունին հայտարարեց, որ իր պաշտպանյալը երկու օր հացադուլի ու ջրադուլի մեջ է՝ այդպիսով բողոքելով իր նկատմամբ անարդարության դեմ: Պաշտպանը ստվարածավալ՝ 37 հատոր կազմող, գործի նյութերին ծանոթանալու համար 40 աշխատանքային օր ժամանակ խնդրեց: Սակայն դատարանը հայտնեց, որ այդքան ժամանակ չի կարող տրամադրել, հայտնեց, որ մեկ շաբաթ է տրամադրում պաշտպանին գործի նյութերին ծանոթանալու համար: Գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ, Պաշտպանության ՀՀ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ այդ ժամկետը բավարար չէ գործի նյութերին ծանոթանալու համար, որ մեկշաբաթյա ժամկետում անգամ հնարավոր չէ մեղադրական եզրակացությանը ծանոթանալ: Հայկ Ալումյանն ընդգծեց՝ ծանոթանալը սոսկ գործը կարդալը չէ: «Առհասարակ ՝ ինչ է նշանակում «այս պաշտպանը չեկավ, եկեք նրան փոխարինենք ուրիշ պաշտպանով ու նիստը շարունակենք» արտահայտությունը։  Դուք պաշտպանության իրավունքը վերածել եք խեղկատակության: Եթե մենք ձևականորեն ենք այստեղ եկել, ապա ես այս ներկայացմանը չեմ պատրաստվում մասնակցել, իսկ եթե մենք եկել ենք իրական պաշտպանություն իրականացնելու, ուրեմն պիտի այս մարդկանց հնարավորություն տրվի ամբողջությամբ և մանրամասն ծանոթանալ գործի նյութերին»,- դատարանին դիմելով՝ ասաց Հայկ Ալումյանը։  

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am