Հայաստանի համար ԱՊՀ-ն ստեղծեց հավելյալ և շատ բացասական հետևանք. Վարուժան Ավետիսյանի հոդվածը

Գործողություն 3. Չեղյալ համարել ԱՊՀ համաձայնագիրը, դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից ԱՊՀ ձևաչափի շնորհիվ ԽՍՀՄ լուծարումը կազմակերպվեց հնարավորինս անցավ ու անցնցում։ Միևնույն ժամանակ, որպես ԽՍՀՄ 70 տարի գոյատևած Ռուսական կայսրությունը պահպանեց և ստեղծեց վերարտադրության մեխանիզմներ, որոնք կարճ ժամանակ անց վերածվեցին կայսրությունը մի նոր ԽՍՀՄ-ի տարբերակով վերակենդանացնելու և այդ նպատակով նախկին հանրապետությունները վերագաղութացնելու ծրագրի։ԱՊՀ-ն, որ այդ մեխանիզմները պարունակող առաջին փորձն էր, շատ արագ ձախողվեց, քանի որ կենտրոնախույս միտումները դեռևս որոշիչ էին։Այնուամենայնիվ, Հայաստանի համար ԱՊՀ-ն ստեղծեց հավելյալ և շատ բացասական հետևանք։ ԱՊՀ համաձայնագիրը ճանաչեց նախկին հանրապետությունների վարչական սահմանները որպես դրանց արդեն պետական սահմաններ, ինչի հետևանքով պահպանվեց 1921 թ. ռուս-թուրք պայմանագրերով մասնատված և ազգային պետություն ու գործոն դառնալու տարածքային-հաղորդակցային հնարավորություններից օբյեկտիվորեն զուրկ Հայաստանի գոյությունը ամրագրող տարածաշրջանային ճարտարապետությունը։ԱՊՀ մասնակից պետություններից միայն Հայաստանն է, որ ոչ միայն չի շահել ԱՊՀ համաձայնագրով իր վարչական սահմաններով ճանաչվելու հանգամանքից, այլև կենսական նշանակության, փաստացի՝ ինքնիշխան պետություն դառնալու հեռանկարի, կորուստ է արձանագրել։ԱՊՀ մնացած մասնակիցները կամ տարածք են շահել ԽՍՀՄ-ը կազմավորելիս և/կամ զրոյից պետականություն են ձեռք բերել այդ գործընթացում։ Դա է պատճառը, որ անգամ ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու լուրջ քայլեր կատարող Վրաստանն ու Ուկրաինան չեն շտապում լքել ԱՊՀ-ն, առավել ևս՝ չեղյալ համարել ԱՊՀ համաձայնագիրը, քանի որ այն իրենց համար տարածքային ամբողջականության էական երաշխիք է։Երբ հետխորհրդային Ռուսաստանի առաջին շրջանի ազատական-ժողովրդավարական ռոմանտիկ գործիչների դասը հեռացավ ասպարեզից և իշխանությունը կենտրոնացավ ուժային համակարգի ներկայացուցիչների ձեռքում, կայսրության վերականգնման ծրագիրը նորոգվեց ու սկսեց իրագործվել ամբողջ թափով։Սկզբում ստեղծվեց «Նոր ԽՍՀՄ»-ի անվտանգային-պաշտպանական բաղադրիչը՝ ՀԱՊԿ-ը։Այնուհետև առաջ քաշվեց այդ նախատեսվող կայսրության ամբողջականացման գաղափարը՝ Եվրասիական Միություն նախագծի տեսքով։ Նախագիծը բաղկացած էր երեք փուլից։Առաջին փուլում պետք է ստեղծվեր Մաքսային Միությունը, որը պետք է որոշակի մակարդակի հասցներ այդ նոր կայսրության տնտեսական բաղադրիչը, որն էլ, իր հերթին, երկրորդ փուլում պետք է ամբողջանար որպես Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։ Այդ փուլում անվտանգային-պաշտպանական բաղադրիչ ՀԱՊԿ-ը և տնտեսական բաղադրիչ ԵԱՏՄ-ն պետք է առանձին-առանձին և համադրաբար աճելով, ձևավորեին Եվրասիական Միության ստեղծման նախադրյալներ և, մտնելով դրա իրավաքաղաքական բաղադրիչի տանիքի տակ՝ ավարտին հասցնեին «Նոր ԽՍՀՄ»-ի կայացումը։Իրականության մեջ, ինչպես ԱՊՀ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Եվրասիական Միության նախագծերը լիարժեք կերպով չկայացան։ԱՊՀ-ի մասին արդեն ասվեց, ՀԱՊԿ-ը վերածվել է ակնհայտ հակասական շահեր ունեցող պետությունների անգործունակ ակումբի, իսկ առանց Մաքսային Միության փուլը բնականոն կերպով անցնելու և, ըստ էության՝ դրա մակարդակում հապշտապ կերպով հռչակված ԵԱՏՄ-ն դարձել է սուռոգատ կառույց։Ներկայումս վստահաբար կարող ենք ձախողված ու մեռելածին համարել Ռուսաստանի առանցքի շուրջ ստեղծված կառույցները՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև փաստել, որ Եվրասիական Միության նախագիծը տապալվել է։Սակայն դրանց շնորհիվ Ռուսաստանը կարողանում է պահպանել իր առանցքով գործող և իր ազդեցությանը ենթակա միասնական ձևաչափային միջավայրերը, որոնք նա օգտագործում է ներգրավված պետություններին իր ուղեծրում պահելու, հատկապես երկկողմ ձևաչափով նրանց գաղութացումը խորացնելու և ծավալելու, նրանց աշխարհաքաղաքական այլընտրանքից զրկելու և, առհասարակ, նրանց դիվերսիֆիկացման հնարավորությունները խափանելու կամ էապես սահմանափակելու, ինչպես նաև զուգահեռաբար՝ կայսրության վերականգնման գործընթացը շարունակելու և դրան ուղղված նոր նախագծեր ձեռնարկելու նպատակներով։ Բացի այդ՝ Ռուսաստանը դրանք օգտագործում է նաև իրեն հարակից տարածաշրջաններում իր ծավալապաշտական և ռևանշիստական ծրագրերն իրականացնելու համար։ Այս ամենից զատ, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն, որպես մեր տարածաշրջանում մեկ դար առաջ ռուս-թուրք դաշինքով ձևավորված հակահայ ճարտարապետությունն ամրագրող ձևաչափեր, մեզ զրկում են նաև ազգային ինքնիշխան պետություն ստեղծելու և ինքնուրույն գործոն դառնալու տարածքային-հաղորդակցային հնարավորությունից։Մեր տարածաշրջանում ժամ առաջ ինքնուրույն գործոն դառնալը մեզ համար կենսական անհրաժեշտություն է։ Հակառակ պարագայում պատմությունը կարող է կրկնվել՝ խժռելով մեր պետականությունը, հայրենաբնակ Հայությանը և Հայրենիքի այս վերջին հատվածը։Այդ պատճառով ապագաղութացման (Armexit) մեր ծրագրի իրագործման համար մենք պետք է.ա) չեղյալ համարենք ԱՊՀ համաձայնագիրը և դրա հիման վրա կնքված պայմանագրերն ու այլ ակտերը (բնականաբար՝ մեզ վերաբերող մասով պետք է մինչ այդ չեղյալ համարենք Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը, ինչպես նաև մեր Հայրենիքի իրավունքը մերժող և/կամ սահմանափակող այլ միջազգային պայմանագրերն ու ակտերը),բ) դուրս գանք ՀԱՊԿ-ից,գ) դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Այս քայլերը կատարելիս մենք պետք է ոչ միայն վճռական ու հետևողական լինենք, այլև մշտապես պահպանենք ռազմավարականության սկզբունքը։ Մասնավորապես՝ վնասակար և վտանգավոր է, օրինակ, ԵԱՏՄ-ից դուրս գալը հիմնավորել ընդամենը տնտեսական օգուտի և վնասի համատեքստում։ Մասնակի, հատվածական պրոբլեմների վրա կենտրոնանալը փակում է մեր տեսադաշտը, շեղում է մեզ իրական նպատակից և ստիպում մեզ մնալ ու դեգերել գաղութային համակարգի մեջ՝ ի վերջո զրկելով մեզ նաև մասնակի պրոբլեմը լուծելու հնարավորությունից։ Միայն ինքնուրույն հայկական պետություն-գործոն (որի միջանկյալ փուլը Կուր-Արաքսյան Հանրապետությունն է) ստեղծելու մոտեցման ռազմավարական բարձունքից կարող ենք տեսնել քաղաքական խճանկարի ամբողջական և իրական պատկերը և ըստ այդմ գործել ու հասնել արդյունքի։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am