«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին ծանր փորձություն է սպասվում՝ կատարել Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ օրենքի պահանջը։ Բանն այն է, որ, ըստ օրենքի, կուսակցության նորընտիր վարչության կազմը պետք է գրանցվի նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, իշխող թիմից երեկվա դրությամբ դեռ չէին դիմել պետռեգիստր` համագումարում տեղի ունեցած արդյունքների գրանցման, ղեկավար կազմում փոփոխություններ անելու համար, սակայն մեծ է հավանականությունը, որ ՔՊ-ում, թքած ունենալով օրենքի վրա, կստիպեն, որ պետռեգիստրը գրանցի ընտրությունների արդյունքները:
Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքի վերջին փոփոխությունների համաձայն` վարչության անդամ կարող են ընտրվել համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը ստացած անձինք: Ընտրվածներից 8 հոգի այս շեմը չի հաղթահարել` ընտրողների կեսից ավելիի ձայնը չի ստացել: Հիմա Գալյանին կանգնեցնելու են փաստի առաջ։
Ի դեպ, ՔՊ-ում քիչ ժամանակ ունեն` օրենքը 10-օրյա ժամկետ է սահմանում՝ համագումարից հետո դիմում ներկայացնելու համար, մեկ ամսից էլ քիչ ժամանակ կա գործող վարչության լիազորությունների ավարտին` այն լրանում է հոկտեմբերի 29-ին, ու դրանից հետո նորի լիազորություններն ուժի մեջ կմտնեն, եթե նախարարությունը գրանցի բոլոր ընտրվածներին։ Երեկ ՔՊ ֆրակցիայի տարբեր օղակներում քննարկել են օրենքը խախտելու մասին մեր հրապարակումը, սակայն դեռ որոշում չեն կայացրել ու չգիտեն էլ՝ ինչ խոսեն, ինչպես բացատրեն։
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը