Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանում անցկացվող «Ժողովրդավարության ֆորումի» շքեղ դահլիճում երեկ հնչեց մի արտահայտություն, որը կոնկրետ քաղաքական հրահանգ կարելի է որակել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբրեւ թե համեմատություն անցկացնելով Վանաձորի դեպքերի հետ, որտեղ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր, իսկ քրեական անցյալ ունեցող Արկադի Փելեշյանը (Ակա), չլինելով ընտրված, կառավարում է Վանաձորը, ասաց. «Դուք անընդհատ ասում եք` Վանաձոր, Վանաձոր, բա Գյումրիի դեպքերը ինչո՞ւ չեք նկատում։ Իրավապահները արձանագրեցին, որ բաժանվել է ընտրակաշառք, մի քանի ձայնի կամ մի 100 ձայնի տարբերությամբ քաղաքապետը դարձավ քաղաքապետ, բայց ոչ մեկը ցույցեր չարեց, թե ոնց կարող է՝ ընդդիմությունը կաշառք բաժանի, քաղաքապետ ունենա։ Անընդհատ ասում եք՝ Վանաձոր, Վանաձոր։ Ընդդիմությունը 20-30-50 մլն դրամ կաշառք ա բաժանել՝ ոչինչ, մի 500 հազար ա տվել՝ ոչինչ։ Էդպես չի լինում», – հայտարարեց Փաշինյանը։

Այս խոսքերով Փաշինյանը փաստացի ճանապարհային քարտեզ հանձնեց իրավապահներին՝ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին գահընկեց անելու ուղղությամբ։Նա ուղերձ տվեց. Գյումրին չի կարող ունենալ ընդդիմադիր քաղաքապետ։ Մնում է սպասել, թե ինչպես են իրավապահները կյանքի կոչելու այս «ժողովրդավարական» ճանապարհային քարտեզը»։

դիտվել է 661 անգամ
Լրահոս
Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից․ Տիգրան Աբրահամյան Վանաձորում վրաերթի են ենթարկել 8–ամյա երեխայի. նրան սանավիացիայով տեղափոխել են Երևան Եվրոպա ռուսական վառելիքի արտահանումը սահմանափակելու փորձերը լուրջ հետևանքներ ունեն նախևառաջ եվրոպացիների համար․ Պուտին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրшվորներ Տարադրամի փոխարժեքը՝ այսօր Ընդդիմությունը առաջնորդվում է դե ֆակտո նոր քաղաքական կոնցեպտով ու փիլիսոփայությամբ.Հակոբ Բադալյան Մերցը uպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե ԵՄ անդամ բոլոր երկրները չհամաձայնվեն մասնակցել Ուկրաինայի ֆինանսավորմանը TRIPP-ի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունեն թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը Իսրայելի ոստիկանությունը անջատել է 100,000 աշխատակցի աշխատանքային հավելվածները՝ տվյալների արտահոսքի պատճառով Ժաննա Անդրեասյանի հերթական նվերները. ովքե՞ր են նվերներ արել նախարարին Լկտիություն է. Ադրբեջանը պահանջում է զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկություններ, երբ ժամանակին հրաժարվում էր տանել իր զինվորների մարմինները. Ալավերդյան Բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել է Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով 2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար «Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք Վերին Լարսը փակ է Այսօր Կենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինի Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը Վրաստանը ՀՀ քաղաքացիների է արտաքսել երկրից
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am