Սպանությունները տարեցտարի կրճատվում են. Սերժ Սարգսյան

Սպանությունները մեզ մոտ տարեցտարի կրճատվում են, գրեթե բոլոր աղմկահարույց սպանությունները բացահայտվել են; Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով իրավապահ համակարգի աշխատանքի մասին։ Նրա խոսքով, ցանկացած գերատեսչության աշխատանք նույնիսկ եթե բավարար է, կատարելագործման կարիք ունի։ «Սա ոչ միայն իմ մոտեցումն է, սա նորմալ, տրամաբանական մոտեցում է։ Մշտապես պետք է ունենալ առաջընթաց»,- ասել է նախագահն ու հավելել. «Ցանկացած երկրում, ցավոք նաեւ Եվրոպայում, Ամերիկայում հանցագործություններ լինում են։ Նույն էլ Հայաստանում։ Խնդիրն այն է, թե որքանո՞վ է կարողանում իրավապահ համակարգը կարողանում բացահայտել, եւ որ ամենակարեւորն է՝ կանխարգելել։ Մեր երկրում մեծ աշխատանք է կատարվում»։ Ըստ Սարգսյանի, եթե պարզ թվերը վերցնելու լինենք, ապա սպանությունները մեզ մոտ տարեցտարի կրճատվում են։ «Այս տարի դիտավորյալ սպանությունները մոտ 15-20 տոկոսով կրճատվել են։ Գրեթե բոլոր աղմկահարույց սպանությունները բացահայտվել են, կատարողները ձերբակալվել են։ Տա Աստված, որ մեր երկրում սպանություններ չլինեն երբեք, բայց որեւէ երկիր հանցագործություններից ապահովագրված չէ»,- նշել է նա։ Նախագահը նաեւ հորդորել է դուրս գալ փողոց եւ հարցնել ցանկացած զբոսաշրջիկի, թե ինչպես է իրեն զգում Երեւանում, եւ կարո՞ղ է արդյոք գիշերը մենակ առանց ուղեկցողի հասնել հյուրանոց։ «Այս առումով մեր վիճակը բավարար է, բայց չպետք է բավարարվենք եղածով»,- ասել է Սարգսյանը :

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am