Սերժ Սարգսյանի ծանր բեռը թե՛ հաջողելու, թե՛ ձախողելու դեպքում

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտը ի պատասխան հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախաձեռնած ԵԱՏՄ անդամ Հայաստանը վերջերս Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո կկարողանա իրականություն դարձնել ստանձնած պարտավորությունները և չի ընկի ռուսական ազդեցության տակ, նշել է․ «Հայաստանի տնտեսությունն այն կարկանդակ է, որը ոչ թե բոլորն ուզում են կիսել, այլ մեծացնել»: «Ռուսաստանը ներկա է Հայաստանի ընդհանուր համայնապատկերում, դա ակնհայտ է, բոլորը գիտեն: Բայց մենք էլ, և ոչ միայն մենք, նաև եվրոպական այլ երկրները, նույնպես ուզում ենք մեր բաժին մասնակցությունը տեսնել Հայաստանի տնտեսական այս համատեքստում», - հավելել է նորանշանակ դեսպանը: Անշուշտ, նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագիրը պատմական իրադարձություն էր, ավելին՝ դրան մենք դժվարին ճանապարհով հասանք՝ մի փուլում, երբ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները դինամիկ անցնում էին սրման տարբեր փուլերով: ՀՀ-ԵՄ համաձայնագիրը իր ձևի մեջ իսկապես եզակի է, որովհետև այս պահի դրությամբ այն միակ փաստաթուղթն է, որ ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության հետ: Սա կարևոր հանգամանք է թե՛ համաձայնագիրը հաջողելու, թե՛ տապալելու առումով: Հայաստանը մեծ պատասխանատվություն է վերցրել իր ուսերին: Եթե հաջողենք՝ մենք դառնալու ենք օրինակելի ԵԱՏՄ-ական պետություն, որը կարողացել է չնայած Ռուսաստանի ազդեցությանը՝ հասնել ձեռքբերումների: Քիչ անց հստակ է դառնալու, թե Հայաստանի իշխանությունները ինչպես են առաջ տանելու ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրով նախատեսված պարտավորությունները: Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է, որովհետև համաձայնագիրը ենթադրում է, որ Հայաստանը բարեփոխումներ է նախաձեռնելու և իրագործելու, ընդ որում՝ ԵՄ հսկողության ներքո: Այսինքն, պատրանքները չեն ներվելու մեզ. կամ առաջ ենք ընթանում, կամ՝ տեղում ենք դոփում: Բացի այդ, բացի ներքի բարեփոխումները՝ Հայաստանը հաջողելու դեպքում ՀՀ-ԵՄ համաձայնագրի շնորհիվ չափազանց կարևոր օղակ կարող է դառնալ տարածաշրջանում: Մեր իշխանությունները հաճախ են սիրում խոսել՝ ԵԱՏՄ շուկայի հասանելիության, ԵՄ-ԵԱՏՄ կամրջի մասին, Իրան-ԵԱՏՄ հնարավորությունների մասին: Ահա, պատեհ առիթ է, որ գործնականում, երկրի ներսում իրականացրած բարեփոխումների արդյունքում Հայաստանը դառնա տնտեսական առումով թափանցիկ երկիր՝ ձեռքբերելով տարածաշրջանային նշանակություն: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Գործարար աշխարհի համար ապահով միջավայրի ստեղծում, ազատ տնտեսական հարաբերություններ, իրական մրցակցություն, կոռուպցիայի բացառում: Ի դեպ, եվրոպացի դեսպաններն արդեն իսկ հայտարարում են, որ եվրոպացի ներդրողներին շատ հետաքրքրում են նաև Իրանի շուկայի հեռանկարը: Այնպես որ, Հայաստանի կարգավիճակը էապես մեծացնելու հնարավորությունների համար նոյեմբերի 24-ին ստեղծվել են իրական բոլոր պայմանները: Մնում է՝ կարողանալ այս ամենից օգտվել՝ ի շահ պետության զարգացման ու ՀՀ քաղաքացիների բարօրության: Թամար Բագրատունի

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am