Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ընդհարումից հետո անցնելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին: Բանն այն է, որ Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունները բավականին լարված են արդեն երկար ժամանակ: Հանձնաժողովի նիստերին նրանք երբեմն հրապարակային էին ընդհարվում, իսկ վերջին կաթիլը եղավ այն, որ Քոչարյանը թույլ չտվեց՝ Հայկ Սարգսյանի՝ «բանակից ազատվելու» մասին օրենքի նախագծին իր ղեկավարած հանձնաժողովը դրական եզրակացություն տա:

Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 13-ին, երբ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Հայկ Սարգսյանը նախագիծն էր ներկայացնում, Քոչարյանը հորդորել էր Սարգսյանին փաթեթը հանել օրակարգից: Նրանց միջեւ թեժ վիճաբանություն էր տեղի ունեցել, որից հետո Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին: Այդ պահից սկսած՝ Քոչարյան-Սարգսյան հակամարտությունը խորացավ:

Հայկ Սարգսյանի պահվածքը, սակայն, տարակուսելի է մի քանի հանգամանքներով պայմանավորված։ Նախ՝ Հայկ Սարգսյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենամոտ պատգամավորներից։ Նա ոչ միայն վարչապետի հետ հաճախ է տարբեր միջոցառումների մասնակցում, այլեւ մշտապես ներկա է «հեծանիվ քշելու» ակցիաներին։ Երկրորդ, երբ Սարգսյանը Սիմոնյանին մեղադրում է ընկերական կապերը եւ բիզնեսային շահերը սպասարկելու համար, շատ լավ գիտի, որ նույն մեղադրանքի սլաքները կարող են ուղղվել հենց Նիկոլ Փաշինյանի աներորդի՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Ծիրանյանի, Սիսակ Գաբրիելյանի եւ այլոց դեմ։ Վերջիններս եւս նույն օղակներով սատարել են Սիմոնյանի (ըստ Հայկ Սարգսյանի) բիզնես շահ սպասարկող դիրքորոշումները։

Այս ամենի արդյունքում Ալեն Սիմոնյանը փաստացի ոչ միայն պաշտպանված է մնում իր թիմակիցներով, այլեւ դառնում է ավելի հարձակողական։ ՔՊ-ի վերջին հայտարարությունը դրա վկայությունն էր. կուսակցությունը տարածեց մոլորեցնող տեղեկություն, թե Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել ՔՊ-ից։ Մինչդեռ ArmLur.am-ը գրել էր, որ Սարգսյանի նկատողությունը տրվել է դեռեւս ապրիլին, ոչ թե օրերս։ Սա եւս մեկ օրինակ է, թե ինչպես են կուսակցական խողովակները օգտագործվում մրցակիցներին ներսում թուլացնելու համար։
Սակայն պատմությունը չի ավարտվում միայն Սիմոնյան-Սարգսյան հակամարտությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, որ շատ շուտով այս հակամարտությունը կթեւակոխի նոր փուլ. Հայկ Սարգսյանը պատրաստվում է գրոհել նաեւ Անդրանիկ Քոչարյանի դեմ։ Վերջինիս հետ, հիշեցնենք, կապված են «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի հետ տարբեր չպարզաբանված հարցեր, եւ կուսակցական շրջանակներում նա բազմիցս դավեր է նյութել իր մրցակիցների դեմ։ Աղբյուրները շեշտում են, որ հաջորդ «ռաունդում» շատ հնարավոր է ականատես լինենք «Հայկ Սարգսյան ընդդեմ Անդրանիկ Քոչարյան» բախմանը։

Չնայած Քոչարյանի փորձերին՝ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի» զեկույցով իր դիրքերը ամրապնդելու, անգամ վերջերս արված՝ ՔՊ-ի պաշտոնական անդամ դառնալու քայլերին, կուսակցական միջավայրում վստահ են, որ նրա երգը երգված է։ ՔՊ ապագա թիմում Անդրանիկ Քոչարյանը տեղ չունի։

Մինչ այդ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պնդում են, որ առայժմ հակամարտող կողմերից որեւէ մեկին ՔՊ-ից հեռացնելու մտադրություն չունեն, ավելին՝ սեպտեմբերի 20-ին վարչության անդամներ կընտրվեն ե՛ւ Հայկ Սարգսյանը, ե՛ւ Ալեն Սիմոնյանը։ Բայց նրանց հակասությունները ոչ միայն չեն ավարտվի, այլեւ շարունակվելու են տարբեր ձեւաչափերով։ Առավել եւս, որ ներսում արդեն խնդիր է դրված՝ ՔՊ-ի հաջորդ ԱԺ նախագահի թեկնածուն ոչ մի դեպքում չպետք է լինի Ալեն Սիմոնյանը։

Այս համատեքստում ավելի ու ավելի հաճախ է շրջանառվում մեկ այլ անուն՝ Լիլիթ Մակունց։ Վերջինս ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական եւ, ըստ աղբյուրների, համեստորեն սպասում է իր հնարավոր ժամանակին։ Չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանի դիրքերը թուլացնելու ակցիան հովանավորվում է հենց Փաշինյանի կողմից:

Կարճ ասած՝ ՔՊ-ի ներսում նախկին թշնամիները վերածվում են դաշնակիցների, իսկ ներկա դաշնակիցները վաղը կարող են դառնալ միմյանց համար ամենավտանգավոր հակառակորդները։

Քաղաքական այս դինամիկան վկայում է միայն մեկ բանի մասին. կուսակցության ներսում խաղաղությունը դեռ երկար ժամանակ հազիվ թե վերահաստատվի. Պաշտոնակռիվը, 2026 թվականի ընտրացուցակում անցողիկ տեղ զբաղեցնելը թիմակիցներին հանել է միմյանց դեմ»։

դիտվել է 633 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ «ԵԽԽՎ զեկույցով թքեցին հայ ժողովրդի երեսին»․ Էդիկ Անդրեասյան (video) Գլխների՛դ կպչի ձեր «ինքնիշխանությունը»․ Մելիքյանը՝ ՔՊ-ին ու «փորձագետներին» Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել է Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր Ադրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև Ադրբեջանը երբեք չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները ու մտնելու է բոլորի տները Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ Հաջիև Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն է Որ դեպքում Էդգար Ղազարյանը կզրկվի պատգամավորական մանդատից (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք Իշխան Սաղաթելյան․ «Երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1 մլրդ 174 մլն դոլարով» Ադրբեջանցի զինվորի ներխուժման ժամանակ Փաշինյանը խոսում էր անշրջելի խաղաղությունից (video) Ինչպես սյունեցի կինը դանակի մի հարվածով բացահայտեց նիկոլական սուտը․ Գեղամ Մանուկյան (video) Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է՝ անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար «Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցին Նիկոլի խաղաղությունը բերեց Շաքի․ ինչ է եղել իրականում․ Անդրեասյան (video) Նոր ընդդիմադիր շարժում է ձևավորվում․ Կարապետյանց Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Զաքարյան Երեխաները եւս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրել Բողոքի ակցիա կկայանա ԱԱԾ շենքի դիմաց․ պահանջը՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am