Պատերազմ ընդդեմ հայկական խորհրդանիշների՝ հանուն թուրքական «զգացմունքների». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության որոշմամբ (իսկ ինչպես ասում է Փաշինյանը՝ «կառավարությունը ես եմ»), նոյեմբերի 1-ից սկսած մուտքի/ելքի դրոշմակնիքից կհեռացվի Արարատ լեռան պատկերը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս թուրքամետ քայլը մեկնաբանեց «դաստիարակչական» ոճով. «Երբ տուն ես կառուցում, չպետք է պատի վրա ունենաս նկար, որը կարող է հարևանի մոտ այլ զգացմունքներ առաջացնել»։ Հետաքրքիր է՝ սա ի՞նչ կանոն է։ Արժե հետաքրքրվել՝ Արմեն Գրիգորյանն իր հարևաններից հարցուփորձ արե՞լ է, թե ինչ նկարներ կարող է կախել իր պատերին։

Ավելին, դրոշմակնիքի վրա, ինչպես նաև զինանշանում Արարատը պատկերված է Հայաստանի միջազգային ճանաչում ունեցող տարածքից։ Այսինքն, որևէ կերպ չի կարող խոսք լինել այլ երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլի մասին։ Ուրեմն ինչո՞ւ է հայկական իշխանությունը կարծում, թե այս կերպ վիրավորվում են թուրքական զգացմունքները։ Միգուցե հիմա արդեն արգելվա՞ծ է հայերին նայել Արարատին, եթե դա հարևանի շրջանում հույզեր է առաջացնում։ Միգուցե Արարատի բոլոր տեսարանները՝ բոլոր անկյուններից, արդեն թուրքական մենաշնո՞րհ են։

Եվ մի հարց էլ՝ իսկ հարևանները պատրաստվու՞մ են հարգանքով վերաբերվել հայերի զգացմունքներին։ Դատելով նրանց հռետորաբանությունից՝ հակառակը։ Ուրեմն, ինչո՞ւ է Փաշինյանը խաղում միակողմանի խաղ՝ պատրաստ գլխով պատին տալ, միայն թե բավարարի «գործընկերների» ցանկությունները, որոնք ոտք են դնում մեր արժանապատվության վրա՝ մեզ նվաստացնելով։

Այժմ հերթը հասել է Հայաստանի զինանշանին։

Ինչպես ասում է իշխող կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, պետության խորհրդանիշները չպետք է պարունակեն հուզական տարրեր և վտանգավոր ուղերձներ։ Չէ՞ որ մեր հարևանը չափազանց զգայուն է։ Ընդհանրապես, թուրքերի և ադրբեջանցիների զգացմունքների հանդեպ հոգատարության, ինչպես նաև հայկական ազգային ինքնության «տրանսֆորմացման» (կարդա՝ ոչնչացման) շրջանակներում Փաշինյանը կարող է այնքան հեռու գնալ, որ շուտով հայերին դժվար կլինի հավատալ, որ այս ամենն իրականում է տեղի ունենում։

Արդեն հիմա Հայաստանի իշխանությունները որոշել են գրաքննել արվեստը։ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է «իրական Հայաստանի գեղագիտության» հայեցակարգը։ Իրական Հայաստանը, ըստ նախարարության, այնպիսին է, որը պատրաստ է մոռանալ իր պատմությունը՝ հանուն թուրքերի։ Ցավալի է, եթե իրական Հայաստանը իսկապես այդպիսին դառնա։ Փաստաթղթում փաստացի ներկայացված է Փաշինյանի հայեցակարգը՝ պատմական հիշողությունից հրաժարվելու մասին, ներառյալ խորհրդանիշները (ինչպես Արարատ լեռը)։ Նախագծի հեղինակները, մասնավորապես, անթույլատրելի են համարում պատմական բովանդակությամբ ողբերգական բեմադրությունները՝ փոխարենը առաջարկելով ուրախ, կենսախինդ, կյանքը գովերգող ներկայացումներ՝ այն մասին, թե ինչպես են մարդիկ բարգավաճում ՔՊ-ի իշխանության ներքո։

Այս փաստաթուղթը հայտնվեց անմիջապես այն բանից հետո, երբ Փաշինյանն այցելեց թատրոն և հանդիմանեց ստեղծագործական խմբին՝ այն բանի համար, որ նրանք հիշեցնում են հանդիսատեսին պատմական փաստեր, որոնք անհարմար են Փաշինյանի արտաքին քաղաքականության համատեքստում։ Մինչդեռ պետք է հակառակը՝ օգնել հանրությանը գիտակցել իրական սահմանների արժեքը՝ հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Ահա այսպիսին է մեր ժողովրդավարությունը՝ հասել ենք ուղիղ պետական գրաքննության։ Իսկ ինչո՞ւ զարմանալ, երբ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստվում է փոխարինել ավանդական հայկական Եկեղեցին՝ իր ճաշակով ստեղծված նորով։ Ըստ Փաշինյանի, հանրապետությունում ամեն ինչ պետք է ծառայի Թուրքիայի շահերի սպասարկմանը։ Նա շատ հմտորեն է կազմակերպել ամեն ինչ՝ Հայաստանի բռնի թրքացումը ներկայացնելով որպես խաղաղ գործընթաց։ Իսկ ով քննադատում է Փաշինյանի հակահայկական քայլերը, հայտարարվում է խաղաղության թշնամի։ Բայց արդեն ակնհայտ է, որ նրա գործունեությունը խաղաղություն չի բերում։ Նա պարզապես մատուցում է Հայաստանը թուրքերին։

Ինչ վերաբերում է հարևանների զգացմունքների հանդեպ հոգատարությանը, այստեղ էլ կարելի է շատ հեռու գնալ։ Հիշենք մի դրվագ 17-րդ դարի հայ պատմիչ Զաքարիա Քանաքեռցու գրառումներից։ Նա պատմում է, որ Սեֆի Քուլիխան II-ը՝ Երևանի բերդի շահական նահանգապետը, հրաման է արձակել, որ անձրևոտ օրերին քրիստոնյաները (տեղական հայ բնակչությունը) դուրս չգան տներից, քանի որ իբր նրանցից հոտ է գալիս, և դա վիրավորում է մահմեդականների զգացմունքները։ Միգուցե Փաշինյանը պատրաստվում է բավարարել նաև նման «գործընկերային» պահանջները։ Նրանք դրանցով հիմա էլ շռայլ են՝ հիշենք Բաքվի պահանջը, որ «Զանգեզուրի միջանցքում» ադրբեջանցիները «չհանդիպեն որևէ մեկին Հայաստանից»։

Ոչ մի կասկած չկա՝ եթե սկսենք բավարարել թուրքերի և ադրբեջանցիների յուրաքանչյուր ցանկություն՝ արտահայտված կամ չարտահայտված, դա անխուսափելիորեն կվերածվի սեփական բնակչության ուղղակի ահաբեկման։

Հաճախ կարելի է լսել, որ Փաշինյանին անվանում են «պարտված»։ Սա այնքան էլ ճիշտ չէ։ Նա ինքը չէ «պարտված», նա այն մարդն է, որը «պարտված» է դարձնում ամբողջ Հայաստանը։ Միևնույն ժամանակ, նրա վարկանիշը չի հասնում նույնիսկ 15 տոկոսի՝ հաշվի առնելով վարչական ռեսուրսի ճնշումը։ Այսինքն, նման ոչ ժողովրդականության պայմաններում նա որևէ իրավունք չունի ժողովրդի անունից ընդունել նման նվաստացուցիչ որոշումներ։

Այն, ինչ ներկայիս իշխանությունը՝ Արմեն Գրիգորյանի շուրթերով, անվանում է «բարդ տրանսֆորմացիա, որը առնչվում է ազգային ինքնության և ինքնագիտակցության շերտերին», իրականում փորձ է՝ այդ ինքնագիտակցությունը քանդելու, իսկ ինքնությունը՝ ջնջելու։

Հուսանք, որ Փաշինյանը պարզապես չի հասցնի դա անել։ Ժամանակը քիչ է՝ Արարատը սասանելու համար։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Մի քանի խորհուրդ, թե ինչպես բավարարեք ձեզ ուղղված մեծ պահանջները Ջուր չի լինի Իրանը պատասխանել է Թրամփին Տո դու՞ք եք ներողությունից խոսում, դե լսե՛ք՝ ինչի համար և ումից դու՛ք պետք է ներողություն խնդրեք (video) «Սրիկա ասելն էլ ձեզ քիչ է․ չմոռանա՛ք Փաշինյանի խոսքերն ու մեր տղաների ոսկորները»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ստոր ու սրիկաներ չե՞ք․․․ ձեզ ներում չի լինելու հենց սրա համար»․ Վահե Մովսիսյան (video) «Այ շերե՛փ, քեզ եմ ասում, այ տղա՛․․․ ես եմ Էդգար Ղազարյանին գործուղել ԱԺ, որ ձեզ․․․»․Աշոտ Անդրեասյան (video) «Այ անբարոյականնե՛ր, չփորձվե՛ք Գագիկ Ծառուկյանի աղջիկների անվանը կպնել»․ Աշոտ Անդրեասյան (video) «ՅԱԽՔ» քարտուղար Ալե՛ն, քեզ մի բան պետք է ասել ու․․․ Վահե Մովսիսյան (video) Վաղը Խաղողօրհնեք է․ Բագրատ Սրբազանը Սուրբ Պատարագի կմասնակցի Գեղարդավանքում «Էդգար Ղազարյանը ձեզ դեռ քիչ է ասել, դուք ոչ միայն սրիկաներ եք, այլ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի աղբամաններ ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար որևէ լավատեսության հիմք չի տալիս Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. զոհվել է առնվազն հինգ մարդ Ադրբեջանցիները մտել են Հայաստան․․․ հասկացե՛ք, սարսափելի աշխատանք են տանում․ Տիգրան Չոբանյան (video) Ղարաբաղից տեղահանվածները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ Հայաստանում 6 ամսում ընտանիքում բռնության 814 դեպք է գրանցվել Ես ձեզ ասում եմ՝ սրանք սարսափել են այդ հայտարարությունը տեսնելիս․ Բագրատ Սրբազան (video) ՃՏՊ Վայոց ձորի մարզում Գործող ռեժիմը խնդիր է դրել՝ տարբեր միջոցներով լռեցնել նրանց, ովքեր կհիշեցնեն իր հանցագործությունները Վայոց ձորում «Chevrolet Volt»-ը հայտնվել է Արփա գետի ափին. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am