«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարար Սամվել Կարապետյանի գործով արդեն երկու բողոք է ներկայացվել ՀՀ Վճռաբեկ դատարան: Մեկը վերաբերում է կալանքի ապօրինի հիմքերին, մյուսը՝ գործի ողջ օրինական ընթացքին, որը փաստաբանները որակում են հիմնազուրկ։
Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի դատավոր Արմեն Դանիելյանը, երբ վերաքննիչ դատարանում էր, որոշում էր կայացրել Կարապետյանին կալանքի տակ թողնելու վերաբերյալ հետաձգելով իր արձակուրդը։ Դանիելյանը հանրության մեջ վաղուց ունի կողմնապահ դատավորի համբավ. նրա որոշումները հաճախ համընկնում են իշխանությունների շահերի հետ։
Այժմ գործը հասել է Վճռաբեկ դատարան, եւ իրավաբանական շրջանակները միանշանակ կարծում են՝ եթե գործարար-բարերար Սամվել Կարապետյանի գործը մակագրվի դատավորների այն խմբին, որտեղ կա Արմեն Դանիելյանը, նա պետք է ինքնաբացարկ հայտնի. այլ տարբերակ պարզապես չկա։ Հակառակ դեպքում, ինչպես իրավաբաններն են շեշտում, ողջ գործընթացը նորից կդառնա իշխանական ճնշումների եւ դատական համակարգի կախվածության հերթական ապացույցը»։
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը