Հրաչյա Մուշեղյանին նոր մեղադրանք են ներկայացրել, կալանավորման որոշման դեմ բողոք կներկայացվի․ փաստաբանը մանրամասնում է

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, այժմ՝ փաստաբան Հրաչյա Մուշեղյանի վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ կա՝ նախաքննության փուլում, որով նրա նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չի եղել, փոխարենը՝ արդեն դատարանում քննվող քրեական գործի շրջանակներում՝ դատախազի միջնորդության հիման վրա՝ Մուշեղյանին կալանավորելու որոշում է կայացվել։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին մեղադրանք առաջադրած քննիչը՝ Հրաչյա Մուշեղյանը, որն այժմ փաստաբանական գործունեություն է իրականացնում, սեպտեմբերի 12-ին կալանավորվել է՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ։ Վերջինիս վարույթում շուրջ մեկ տարի է, ինչ գտնվում է Հրաչյա Մուշեղյանի վերաբերյալ քրեական գործը՝ կապված վթարի հետ։

Հրաչյա Մուշեղյանի պաշտպան Արման Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս չեն ստացել դատարանի որոշումը՝ կալանավորման վերաբերյալ, ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Պաշտպանի խոսքով՝ պատճառաբանությունն անգամ բանավոր չի ներկայացվել, թե ինչ հանգամանքների հիման վրա է նման որոշում կայացվել։ Նախաքննության ընթացքում քրեական վարույթի առկայության մասին տեղեկությունը փաստաբանը հաստատեց, սակայն նկատում է, որ այդ քրեական վարույթով Մուշեղյանի նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չի եղել՝ պնդելով, որ հիմնավոր կասկած առհասարակ չկա։

«Այսինքն հիմնավոր կասկածն այնքան նվազ է, որ նույնիսկ խափանմիջոց չի ընտրվել, որովհետև մենք գիտենք խափանման միջոցը ընտրվում է, երբ որ կա հիմնավոր կասկածը ու հիմքերը։ Հիմա այստեղ հիմնավոր կասկածն էլ անգամ չի եղել։ Մենք գիտենք նաև, որ պրակտիկայում բոլոր դեպքերում, երբ որ կա քրեական հետապնդում, վարույթ իրականացնող մարմինները, թեև դա չի բխում քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, բայց պարտադիր ընտրում են խափանման միջոց, որևիցե՝ այլընտրանքային կլինի, թե կալանքի միջնորդություն կներկայացվի, ինչն այս դեպքում չի իրականացվել, որովհետև հիմնավոր կասկածը շատ նվազ է, իրականում չկա էլ, որովհետև, եթե ծանոթանանք այդ որոշումը, ապա այն վերաբերվում է բիզնես գործունեությանը՝ 2014 թվականից սկսած, որը պարոն Մուշեղյանը բնականաբար չի էլ իրականացրել »,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ Հրաչյա Մուշեղյանն ընկերություն է գնել 2023 թվականին, հետևաբար թե այդ ընկերությունում 2014 թվականից ինչ-որ բան եղել է կամ չի եղել, բնականաբար Մուշեղյանը չի կարող լինել դրա պատասխանատուն: Պաշտպանի փոխանցմամբ՝ հենց այդ հանգամանքները պարզելու նպատակով է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը դեռևս ամիսներ առաջ նշանակել է փորձաքննություն՝ պարզելու, թե որ ժամանակահատվածում ինչ չափով խախտումներ են եղել, սակայն, չգիտես ինչու, վեց ամիս անց, չունենալով եզրակացություն, որևէ հանգամանքի փոփոխության կամ նոր փաստերի ձեռք բերման փոխարեն, այսինքն՝ առանց որևիցե նոր հավելյալ փաստի, հսկող դատախազը որոշում է կայացրել ՝ քրեական հետապնդում հարուցելու։

«Բնականաբար հարց է առաջանում, այդ ի՞նչ փոխվեց այդ վեց ամսվա ընթացքում։ Եթե այդ փաստը եղել են այն ժամանակ, որ բավարար են քրեական հետապնդում հարուցվելու, ապա ինչու՞ չի հարուցվել ու վեց ամիս հետո ինչ-ինչ հանգամանքներում որոշվել է հարուցել։ Երկրորդ հարցը, ո՞նց է ստացվել, որ մի հսկող դատախազի մոտ կայացված որոշման մասին տեղեկացել է մյուս՝ մեր գործով հսկող դատախազը և ինչպես է փոխանցվել այդ որոշումը՝ այդ հսկող դատախազին։ Ընդ որում, այն դեպքում, երբ պարոն Մուշեղյանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց բացակայելու արգելք, իսկ բացակայելու արգելքը ընտրվում է բացառապես թաքնվելու ռիսկը նվազեցնելու, կանխելու համար, այստեղ ի՞նչ խափանման միջոցի պայմանի փոփոխություն կարող է լինել, ենթադրե՞լ հանցանքի կատարման հանգամանքը, մինչդեռ մենք գիտենք նաև, որ նոր հանցանքի կատարման փաստը բերելու համար պետք է ունենալ դատարանի դատավճիռ, զուտ միայն քրեական հետապնդման որոշումը չի կարող փաստ լինել, որ մարդը կատարել է նոր հանցանք և կարող է կրկին կատարել»,- ասաց Կարապետյանը՝ ընդգծելով, որ իրավական բեսպրեդել է տեղի ունեցել, որը չի բխում ոչ Սահմանադրությունից, ոչ ՄԻԵԴ կանոններից, ոչ էլ՝ քրեական դատավարությունից։

«Սպասում ենք դատարանի որոշման։ Ենթադրում եմ նաև քննարկենք իմ գործընկերոջ հետ դատարանի վարքագիծը, նրա մասով մենք միջնորդություն կներկայացնենք»,- նշեց նա։

Նախաքննության փուլում գտնվող գործով փաստաբան Կարապետյանը ներգրավված չէ, շատ մանրամասների չի տիրապետում, միայն մանրամասնեց, որ Մուշեղյանը 2023թ․ է գնել ընկերությունը, մոտ մեկ 5-6 ամիս անց այդտեղ ստուգումներ են եղել և հայտնաբերվել խախտումներ, պարզ չէ՝ որ ժամանակաշրջանում է եղել խախտումները, 10 տարվա միջակայքի մասին է խոսքը, որից մեկն է վերաբերում Մուշեղյանին, հետևաբար, եթե անգամ խնդիր էլ լինի, ապա դա չի վերաբերում իրեն։ Բացի այդ, մինչև գնումը Մուշեղյանը դիմել էր ՊԵԿ՝ հարկային ստուգում իրականացնելու՝ հասկանալու, թե ինչ ընկերություն է, այսինքն՝ ցանկացել է գնել ընկերություն, որը չունի խնդիր պետության հետ, ՊԵԿ-ը դիմել է Շրջակա միջավայրի նախարարությանը, վերջինս էլ նշել է, թե ստուգումներ կարող են իրականացնել միայն մեկ տարի անց։

 

Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am