«Գյումրու օր» տոնակատարության հարցը ավագանու նիստից հանվել է ֆինանսական միջոցների ավելացման նպատակով

«Գյումրու օր» տոնակատարության հարցը ավագանու նիստից հանվել է ֆինանսական միջոցների ավելացման նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրիի ավագանու կոմկուսի խմբակցությունը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «16.09.2025 թվականի ավագանու նիստի ընթացքում քննարկումից հանվեցին «Գյումրու օր» տոնակատարությունը, «Հայաստանի գույները» խորագրով ջրաներկի փառատոնը, որն արդեն երկու տարի հաջողությամբ իրականացվել է, Համո Սահյանի երեկոն մեծ շուքով կազմակերպելու միջոցառման նախագծերը:

Այս նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն Գյումրու մշակութային կյանքի հարստացման, քաղաքի պատմական ու ստեղծագործական դիմագծի պահպանման և զբոսաշրջային գրավչության բարձրացման համար։ «Գյումրու օր» ավանդական տոնակատարությունը ամրապնդում է քաղաքի ինքնությունը և համախմբում բնակիչներին, «Հայաստանի գույները» փառատոնը բացահայտում է նոր տաղանդներ և ներկայացնում մեր գեղարվեստական ներուժը, իսկ Համո Սահյանի երեկոն նպաստում է ազգային գրական ժառանգության արժևորմանը։

Տեղեկացնում ենք, որ միջոցառումների հարցի քննարկումը հանվել է ավագանու նիստի օրակարգից լրամշակման, իսկ «Գյումրու օր» տոնակատարությունը՝ ֆինանսական միջոցների ավելացման նպատակով։

Ավելորդ չենք համարում նշել, որ «Գյումրու օր» տոնակատարության մտքի հեղինակը քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է եղել՝ դեռևս 2000 ականների սկզբին և անցկացվել է ամենամյա գրաֆիկով։ Ցավում ենք, որ ավագանու ՔՊ խմբակցությունը հարցը մանիպուլացնում է՝ փորձելով էժանագին դիվիդենտներ շահել։

Հաշվի առնելով այս միջոցառումների մշակութային, կրթական, երիտասարդական և հանրային արժեքը՝ առաջարկում ենք ավագանու բոլոր խմբակցություններին կրկին անդրադառնալ այս նախագծերին՝ ի նպաստ Գյումրու մշակութային զարգացման և համընդհանուր շահերին»։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 16–ին, Գյումրիի ավագանու նիստում քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկել է օրակարգից հանել «Գյումրու օր» տոնակատարությանը վերաբերող հարցը։ «Առաջարկում եմ հանել այս հարցը, որովհետև զգում եմ՝ տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»,-պարզաբանել էր Գյումրիի քաղաքապետը։

Ավելի ուշ ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ հաշվի առնելով «Գյումրու օր»-ը չեղարկելու հետ կապված բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ։ «Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից»,– նշել էր նա։

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video) Մենք չգիտենք, օրինակ, Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել թե՞ դա իրական հայց է Իսրայելը «Հեզբոլլահ»-ի շուրջ 40 թիրախների է հարվածել Լիբանանի հարավում «Մակրոնը գալիս է․ գրպանում ունի Հայաստանը Թուրքիային հանձնելու թուղթը»․ Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ն մոտ 50 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ ռազմական օպերացիայի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am